Հայաստանի տնտեսության աճը 2023-ին կկազմի 7,5%. S&P
Լուրեր |
2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի մոտավորապես 7,5% և միջինում 4,0% 2024-2026 թվականներին: Այդ մասին խոսվում է S&P Global միջազգային վարկանիշային գործակալության հետազոտության մեջ,- գրում է how2b.am-ը:
Գործակալության վերլուծաբանները կանխատեսում են, որ ծայրահեղ սցենարներից զատ, ինչպիսին է Ադրբեջանի հետ պատերազմական կոնֆլիկտը, Հայաստանի տնտեսական աճի հեռանկարներն առաջիկա տարիներին կմնան կայուն:
«2022-ին Հայաստանի տնտեսական կյանքի վառ տարուց հետո մենք սպասում ենք, որ աճը կդանդաղի, սակայն 2023-ին կմնա կայուն 7,5% մակարդակում: Նման դանդաղումը կարելի է բացատրել առավել թույլ արտաքին պահանջարկով, առավել սահմանափակ ֆինանսական պայմաններով և ֆինանսական միջոցների և միգրանտների ներհոսքի զսպմամբ», — նշում են փորձագետները:
Նշվում է նաև, որ նախորդ տարվա ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքները օգնել են Հայաստանի տնտեսությանն էականորեն աճել 12,6%-ով:
«Այս աճը առաջին հերթին պայմանավորված է Ռուսաստանից արտագաղթով, որը նպաստել է տնտեսության աճին տարբեր ուղիներով: Ռուսաստանից արտագաղթողների նշանակալի մասը որակավորված և երիտասարդ ՏՏ մասնագետներ են: Այդկերպ, որոկավորված աշխատուժի ներհոսքը՝ օտարերկրացիների՝ ավելի քան 1000 ընկերությունների համադրությամբ, նշանակալի ներդրում է ունեցել այնպիսի ոլորտի աճի մեջ, ինչպիսին ՏՏ-ն է, որը 2022 թվականին ավելացել է 51%-ով», — նշվում է հետազոտության մեջ:
Հայաստանի տնտեսական աճն ըստ պետբյուջեի 2023-ին դիտարկվում է 7%-ի չափով, իսկ գնաճը՝ 4% (±1,5%): 2023 թվականի հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, երկրում գրանցվել է դեֆլյացիա 0,5%, իսկ այս տարվա մայիս ամսվա համեմատությամբ գների անկումը կազմել է 1,4%:
ՀՀ ԿԲ հունիսյան կանխատեսման համաձայն՝ Հայաստանի տնտեսությունն այս տարի աճելու է 6,9%-ով, իսկ 12-ամսյա ինֆլյացիան նպատակային ցուցանիշից ցածր է լինելու 4%-ով:
Fitch-ը կանխատեսել է 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճ մինչև 6,1%, իսկ Moody’s-ը՝ մինչև 7%: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ տարում կազմելու է 4,4%, իսկ Եվրասիական զարգացման բանկ-ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 7,5%-ով: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը գնահատում է հայկական տնտեսության աճը 5%-ով, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է աճ 5,5%-ով: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․