ԱՄԿ. Արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրումն ավելի հավանական է, որ կհանգեցնի զբաղվածության ցուցանիշի աճի, քան անկման
Լուրեր |
Արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ներդրումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի աշխարհում զբաղվածության աճին, ոչ թե նվազմանը: Այս մասին ասվում է Ժնևում հրապարակված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում,- գրում է b24am-ը:
Գեներատիվ արհեստական ինտելեկտն ավելի հավանական է, որ թվային առումով ավելացնի, քան կրճատի աշխատատեղերը: Փորձագետների կարծիքով` աշխատատեղերի մեծ մասը կարող է միայն մասամբ ավտոմատացվել։
«Այսպիսով, այս տեխնոլոգիայի ամենամեծ ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, կլինի ոչ թե աշխատատեղերի վերացման, այլ դրանց որակի հնարավոր փոփոխության, հատկապես աշխատանքի ինտենսիվության և ինքնավարության վրա», – ընդգծվում է ուսումնասիրության մեջ:
Մեկ շնչին ընկնող բարձր եկամուտ ունեցող երկրներում բոլոր զբաղված մարդկանց մոտ 5.5%-ն աշխատում է այնպիսի աշխատատեղերում, որոնց վրա կարող է ազդել գեներատիվ արհեստական ինտելեկտի զարգացումը: Ցածր եկամուտ ունեցող երկրներում ավտոմատացման ռիսկն ազդում է աշխատատեղերի միայն մոտ 0.4%-ի վրա։ Աշխատատեղերի աճի ներուժը գրեթե նույնն է բոլոր երկրներում, և դա ստիպել է զեկույցի հեղինակներին արձանագրել, որ ճիշտ քաղաքականության դեպքում տեխնոլոգիական վերափոխման նոր ալիքը կարող է նշանակալի օգուտներ բերել զարգացող երկրներին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․