Տեքստային նկարագրությունն ստանալուց հետո WhatsApp-ն արհեստական բանականության միջոցով կստեղծի սթիքերների հավաքածու, որից հետո օգտատերը կկարողանա ընտրել ցանկալի սթիքերը այն զրուցակցին ուղարկելու համար։
Օգտատերերը կկարողանան արձագանքել նորաստեղծ սթիքերներին: Օրինակ, եթե օգտատերը կարծում է, որ հավելվածն իր ուզած սթիքերը չի ստեղծել, ապա կարող է այդ մասին հայտնել մշակողներին։
Ուշագրավ է, որ սթիքերներն ստացողները կտեղեկացվեն, որ դրանք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։
Տեքստային նկարագրությունների հիման վրա արհեստական բանականության միջոցով սթիքեր ստեղծելու ֆունկցիան ներկայումս հասանելի է միայն բետա փորձարկողների շատ սահմանափակ խմբի: Թե երբ այս նորարարությունը հասանելի կդառնա WhatsApp-ի կայուն տարբերակների օգտատերերին, դեռևս տեղեկություն չկա։
WhatsApp-ում վերջերս մի քանի նոր գործառույթներ են ներդրվել։ Մասնավորապես, այսուհետ WhatsApp-ը նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կունենա, հավելվածի Android տարբերակում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու և օգտագործելու հնարավորություն է հայտնվել։ Նաև WhatsApp-ում արդեն հնարավոր է տեսազանգերի ժամանակ էկրանը կիսել զրուցակիցների հետ։ABNews
WhatsApp-ում հնարավոր կլինի ստեղծել սթիքերներ՝ արհեստական բանականության օգնությամբ
Լուրեր | 2023/08/16 04:45

Տեքստային նկարագրությունն ստանալուց հետո WhatsApp-ն արհեստական բանականության միջոցով կստեղծի սթիքերների հավաքածու, որից հետո օգտատերը կկարողանա ընտրել ցանկալի սթիքերը այն զրուցակցին ուղարկելու համար։
Օգտատերերը կկարողանան արձագանքել նորաստեղծ սթիքերներին: Օրինակ, եթե օգտատերը կարծում է, որ հավելվածն իր ուզած սթիքերը չի ստեղծել, ապա կարող է այդ մասին հայտնել մշակողներին։
Ուշագրավ է, որ սթիքերներն ստացողները կտեղեկացվեն, որ դրանք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։
Տեքստային նկարագրությունների հիման վրա արհեստական բանականության միջոցով սթիքեր ստեղծելու ֆունկցիան ներկայումս հասանելի է միայն բետա փորձարկողների շատ սահմանափակ խմբի: Թե երբ այս նորարարությունը հասանելի կդառնա WhatsApp-ի կայուն տարբերակների օգտատերերին, դեռևս տեղեկություն չկա։
WhatsApp-ում վերջերս մի քանի նոր գործառույթներ են ներդրվել։ Մասնավորապես, այսուհետ WhatsApp-ը նամակագրությունը պաշտպանելու նոր գործառույթ կունենա, հավելվածի Android տարբերակում մի քանի օգտահաշիվներ միաժամանակ ավելացնելու և օգտագործելու հնարավորություն է հայտնվել։ Նաև WhatsApp-ում արդեն հնարավոր է տեսազանգերի ժամանակ էկրանը կիսել զրուցակիցների հետ։Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/17 17:08
Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ վարչապետ
Հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանի քաղաքացիները ոլորտը համարեն իրենցը, այսինքն օտարության ու շահագործման տպավորություն չթողնի ոլորտը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի ժամանակ«Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է, այսինքն իրականացնողն է տեխնոլոգիական գործու...

Լուրեր | 2026/10/17 17:04
Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։Փաստաթուղթը ստորագրվել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026 համաժողովի շրջանակում և նախատեսում է լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոնի (think tank) ստեղծում։Կենտրոնը կծառայի որպես հետազոտությունների, քա...

Լուրեր | 2026/10/17 15:39
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն
Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը արդեն իսկ հանքարդյունաբերությունն է, իսկ ապագայում էլ ավելի կդառնա, այս մասին Mining Forum Armenia 2026-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց «ԶՊՄԿ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։«Ասոցիացիան արդեն երրորդ տարին է, ինչ անցկացնում է այս ֆորումը: Սա երկրում ամենաներկայացուցչական հարթակն է՝ տարբեր կողմերի նախ և առաջ կառավարության ու ընդերքօգտագործողների, ինչպես նաև սպա...

Լուրեր | 2026/10/16 20:20
Հոկտեմբերի 16-ի կարևոր լուրերը
1. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել COP-17 գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանըԿենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:Պատմական ակնարկ. Վարչապետը նշել է, որ 1990-ականների էներգետիկ ճգնաժամի և ԽՍՀՄ փլուզման դժվարին տարիներին բնությունը մեծապես աջակցեց բնակչությանը, սակայն կրեց ծանր վնասներ (զանգվածային անտառահատումներ, որսա...

