Սպառողների հետ պայմանագիր չկնքելու պարագայում տուրօպերատորները կենթարկվեն պատասխանատվության
Լուրեր |
Զբոսաշրջության ոլորտում սպասվում են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն թափանցիկության բարձրացմանը, պայմանների բարելավմանը։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ երկար տարիներ այս ոլորտում հիմնարար օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել, իսկ զբոսաշրջությունը դինամիկ զարգացող ոլորտ է և բարեփոխումների անհարժեշտություն կա։
«Սպասվող փոփոխություններից մեկն այն է, որ զբոսաշրջության ոլորտում իրականացվող գործունեությունը ծանուցման ենթակա է դառնում։ Գործող օրենսդրությամբ զբոսաշրջային ծառայությունները չեն ծանուցում իրենց գործունեության մասին։ Նոր փոփոխություններով նախատեսվում է, որ զբոսաշրջային օպերատորները, գործակալները, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք, զբոսավարները, ուղեկցորղները պետք է Զբոսաշրջության կոմիտեին ծանուցեն իրենց գործունեության մասին՝ ներկայացնելով օրենսդրությամբ սահմանված բոլոր փաստաթղթերը»,-ասաց Անահիտ Մկրտչյանը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը դրական գնահատեց կատարվող փոփոխությունները՝ նշելով, որ դրանք երկար սպասված են։ Ըստ նրա՝ նոր օրենսդրական փաթեթը ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմքն է։
«Զբոսաշրջային ոլորտում ծավալվող գործունեությունը ծանուցման ենթակա դարձնելը շատ կարևոր նախաձեռնություն է։ Դա կնպաստի ոլորտի գործարար, մրցակցային միջավայրի բարելավմանը։ Գործունեություն ծավալողները կհաշվառվեն, իրենց առջև կդրվեն պահանջներ, որոնց համապատասխան պարտավոր են գործել։ Դրանից բացի, այդ բոլոր թվարկված սուբյեկտները կբերվեն հարկային դաշտ։ Այսօր մենք ունենք անբարեխիղճ աշխատողներ, որոնք գրանցված չեն որպես բիզնես, տնից աշխատելով, ցածրորակ ծառայություններ մատուցելով՝ գործում են։ Այս գործընթացով պետությունը ցանկացողներին հրավիրվում է հավասար պայմաններով բարեխղճորեն գործել զբոսաշրության ոլորտում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։
Զբոսաշրջային ոլորտում ծավալվող գործունեությունը ծանուցման ենթակա դարձնելը նաև օգնելու է ձևավորել էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ հավաքագրվելու է զբոսաշրջային սուբյեկտների մասին ամբողջ տեղեկատվությունը։ Էլեկտրոնային գրանցամատյանը բաց ու հասանելի է լինելու բոլորի համար, այդ թվում՝ սպառողների։ Վերջիններս կարող են տուրօպերատորների գործունեությունը ստուգել այդ գրանցամատյանների միջոցով՝ խուսափելով խաբեություններից։
Սպառողների իրավունքների պաշտպանությունն ամուր հիմքի վրա դնելու համար նախատեսվում է ևս մեկ փոփոխություն։ Մասնավորապես, այսօր գործող օրենսդրությամբ սահմանված է, որ տուրիստական ընկերությունը պետք է սպառողի հետ աշխատի պայմանագրով։ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ գործնականում շատ տուրօպերատորներ պայմանագրով, ամեն դեպքում, չեն աշխատում։ Օրենսդրական բացն այն է, որ չկա վերահսկող մարմինը։ Այսինքն՝ նման դեպքում ո՞ւմ կարող է դիմել քաղաքացին, ո՞ր կառույցն է պատասխանատվության կանչելու տուրօպերատորին։ Նոր փոփոխություններով այդ վերահսկողական գործառույթը պատվիրակվելու է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Տուգանելուց զատ, տուրիստականները կարող են զրկվել գործունեության իրավունքից։
«Օրենքով սահմանվելու են կոնկրետ պահանջներ, որոնք պարտադիր պետք է ներառվեն սպառողի հետ կնքվող պայմանագրում։ Դրանով պետությունը երաշխիքների հիմք է ստեղծում, որ տուրօպերատորի ծառայությունից օգտվող սպառողը պաշտպանված լինի։ Մենք ունեցել ենք դառը փորձ, երբ մեր քաղաքացիները մնացել էին այլ երկրում և տուրիստական ընկերությունը չէր ապահովել նրանց հետադարձը, թեպետ, դրա համար վճարված էր։ Հիմա օրենսդրորեն տուրօպերատորներից պահանջվելու են երաշխիքներ»,-ասաց Անահիտ Մկրտչյանը։
Օրենսդրական փոփոխություններ են սպասվում նաև ոլորտում աշխատող սուբյեկտների որակավորման մեխանիզմները բարելավելու ուղղությամբ՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։
Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունիսի 30-ից՝ փուլային տարբերակով։
Աղբյուրը՝ armenpress.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․