ԱԲ-ն վերլուծում է խնձորի տեսքը և հրաման է տալիս քաղել միայն այն դեպքում, եթե պտուղը անհրաժեշտ չափով հասունացել է և վնասված չէ: Փորձարարական ֆերմայում հարթակի աշխատանքը ցույց է տվել, որ համակարգը ընտրելու գործընթացը կատարում է ամենաբարձր որակով։ Այն մեծապես նվազեցնում է բերքահավաքի ծախսերը՝ թույլ տալով ընտրել միայն լավագույն որակի պտուղները յուրաքանչյուր անգամ անցնելիս:
Լարերի միջոցով էլեկտրականության մատակարարումը թույլ է տալիս դրոններին աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ հարթակը ստանում է էլեկտրաէներգիա: Ռոբոտային հարթակը կարող է աշխատել, թերևս, նաև մթության մեջ, պարզապես անհրաժեշտ կլինի ճիշտ կարգավորել ընթացիկ լուսավորության ֆիլտրերը:
https://www.youtube.com/watch?v=nYl_1TMVwjw&embeds_referring_euri=https%3A%2F%2Ftech.news.am%2F&source_ve_path=OTY3MTQ&feature=emb_imp_woyt
Անօդաչու թռչող սարքերով խնձորը քաղելու գործընթացն իրականացվում է վակուումի միջոցով, ինչը նվազագույնի է հասցնում միրգը վնասելու հավանականությունը: Ընտրված խնձորները դրոններով տեղադրվում են հարթակի ժապավենի վրա, որտեղից դրանք տեղափոխվում են տարաներ, ապա՝ փաթեթավորման։
Իրենց ռոբոտային հարթակի համար մշակողները վերցրել են Darwin Harvesting Group-ի հարթակը և այն համալրել անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ ութ ինքնուրույն հավաքող անօդաչու թռչող սարքերով: Tevel-ն ակնկալում է, որ ռոբոտը լայն տարածում կստանա ֆերմերների շրջանում, որոնք բերքահավաքի սեզոնի ժամանակ աշխատուժի խիստ կարիք են ունենում։ABNews
Չիլիում արհեստական բանականության օգնությամբ խնձորի բերքահավաք են անում. Տեսանյութ
Լուրեր | 2023/07/07 03:36

ԱԲ-ն վերլուծում է խնձորի տեսքը և հրաման է տալիս քաղել միայն այն դեպքում, եթե պտուղը անհրաժեշտ չափով հասունացել է և վնասված չէ: Փորձարարական ֆերմայում հարթակի աշխատանքը ցույց է տվել, որ համակարգը ընտրելու գործընթացը կատարում է ամենաբարձր որակով։ Այն մեծապես նվազեցնում է բերքահավաքի ծախսերը՝ թույլ տալով ընտրել միայն լավագույն որակի պտուղները յուրաքանչյուր անգամ անցնելիս:
Լարերի միջոցով էլեկտրականության մատակարարումը թույլ է տալիս դրոններին աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ հարթակը ստանում է էլեկտրաէներգիա: Ռոբոտային հարթակը կարող է աշխատել, թերևս, նաև մթության մեջ, պարզապես անհրաժեշտ կլինի ճիշտ կարգավորել ընթացիկ լուսավորության ֆիլտրերը:
https://www.youtube.com/watch?v=nYl_1TMVwjw&embeds_referring_euri=https%3A%2F%2Ftech.news.am%2F&source_ve_path=OTY3MTQ&feature=emb_imp_woyt
Անօդաչու թռչող սարքերով խնձորը քաղելու գործընթացն իրականացվում է վակուումի միջոցով, ինչը նվազագույնի է հասցնում միրգը վնասելու հավանականությունը: Ընտրված խնձորները դրոններով տեղադրվում են հարթակի ժապավենի վրա, որտեղից դրանք տեղափոխվում են տարաներ, ապա՝ փաթեթավորման։
Իրենց ռոբոտային հարթակի համար մշակողները վերցրել են Darwin Harvesting Group-ի հարթակը և այն համալրել անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ ութ ինքնուրույն հավաքող անօդաչու թռչող սարքերով: Tevel-ն ակնկալում է, որ ռոբոտը լայն տարածում կստանա ֆերմերների շրջանում, որոնք բերքահավաքի սեզոնի ժամանակ աշխատուժի խիստ կարիք են ունենում։Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/17 15:39
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն
Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը արդեն իսկ հանքարդյունաբերությունն է, իսկ ապագայում էլ ավելի կդառնա, այս մասին Mining Forum Armenia 2026-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց «ԶՊՄԿ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։«Ասոցիացիան արդեն երրորդ տարին է, ինչ անցկացնում է այս ֆորումը: Սա երկրում ամենաներկայացուցչական հարթակն է՝ տարբեր կողմերի նախ և առաջ կառավարության ու ընդերքօգտագործողների, ինչպես նաև սպա...

Լուրեր | 2026/10/16 20:20
Հոկտեմբերի 16-ի կարևոր լուրերը
1. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել COP-17 գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանըԿենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:Պատմական ակնարկ. Վարչապետը նշել է, որ 1990-ականների էներգետիկ ճգնաժամի և ԽՍՀՄ փլուզման դժվարին տարիներին բնությունը մեծապես աջակցեց բնակչությանը, սակայն կրեց ծանր վնասներ (զանգվածային անտառահատումներ, որսա...

Լուրեր | 2026/10/16 19:19
Հոկտեմբերի 16-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերԲնակարանների առուվաճառքի գործարքները օգոստոսին՝ 2,6902026 թ. օգոստոսին ՀՀ-ում բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացվել է 2,690 առուվաճառքի գործարք, որոնց 64.8%-ը (1,743 գործարք) բաժին է ընկնում Երևանին:Դեղագործական որոշ ապրանքների նույնականացման նշանների պահանջը 2027-ից2027 թ. հունվարի 1-ից ընդլայնվում է ցանկը, որոնց մատակարարման փաստաթղթերում պարտադիր պետք է ներառվեն...

Լուրեր | 2026/10/16 17:03
Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Տընիբեկովնա Իսամատովային և Լուսավորության նախարար Դոգդուրկուլ Քենդիրբաևային: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։Պաշտոնյաները Հայաստանում են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողո...

