TO. SPORT FM. Հայաստանի միակ սպորտային ռադիոկայանի նոր անունը
Լուրեր |
Սպորտային բովանդակության և երաժշտական ուղղվածության մեջ յուրահատուկ «TotoSport FM» ռադիոկայանը այսուհետ հանդես կգա «to.sport fm» անվամբ։ Անվան փոփոխությունը պայմանավորված է օրենքի պահանջով, բայց «to.sport fm»-ը սա նոր ժամանակաշրջանի սկիզբ է համարում ու սկսում նոր՝ չեմպիոնական շրջան, իր լսարանի համար ապահովելով հետաքրքիր ու չկրկնվող եթերացանց։
«to. sport fm»-ը հագեցած է բոլորովին նոր, բարձր որակի տեխնիկական սարքավորումներով, որոնք էլ ապահովում են որակյալ հնչողություն և ձայն:
Ռադիոկայանն իր ոճի մեջ գրավիչ է ակտիվ կենսակերպ վարողների և պարզապես թարմ ու ճաշակով երաժշտություն նախընտրողների համար։ Սպորտային ուղղվածություն ունեցող ռադիոն մտածել է իր ունկնդիրների մասին՝ այլևս պետք չէ ձեր մարզումների համար առանձին երգացանկեր կազմել։ Պարզապես միացրեք «to.sport fm»-ը ու մարզվեք։
Եթերում են շարունակելու լինել արդեն սիրված ռադիոհաղորդումները բոլորին ծանոթ հաղորդավարներով։
Լիլի Հովերը պատմում է եղանակի տեսության մասին ու անդրադառնում առողջ ապրելակերպին «Ընտրի՛ր սպորտը» հաղորդման շրջանակներում։
Սպորտային իրադարձություններից հետ չմնալու համար հետևեք «Սպորտն այսօր» հաղորդմանը ու Քրիստինա Խաչատրյանի հետ ծանոթացեք մարզական անցուդարձին։
Ֆուտբոլի մասին ամեն ինչ կպատմեն «Ֆուտբոլային պահեր» և «Ֆուտբոլային շաբաթ» հաղորդումները Մենուա Մեհրաբյանի մեկնաբանությամբ։
Դե իսկ սպոտային ռեկորդները, սկանդալները, բլից հարցազրույցները շարունակում է ներկայացնել Շուշանիկ Հակոբյանը։
Սպորտային ժամանցի պակասն էլ կլրացնեն «Մարզչի խորհուրդները» և «Չեմպիոնական նախաճաշ» հաղորդաշարերը։
Եվ այս ամենը եթերում նվազագույն գովազդի առկայությամբ ժամանցի չափաբաժինը առավելագույնին հասցնելու համար։
Մի խոսքով, միացեք FM 96.3 ռադիոալիքին՝ «to. sport fm»-ին ցանկացած օր, ցանկացած ժամին կամ անցեք tosport.fm (https://tosport.fm/) հղմամբ աշխարհի ցանկացած կետից և վայելեք լավ երաժշտություն ու որակյալ սպորտային բովանդակություն։
Հ․ Գ․ to.sportfm-ին կարող եք գտնել նաև օնլայն հարթակներում՝ Instagram (https://www.instagram.com/to.sport.fm96.3/)-ում (https://www.instagram.com/to.sport.fm96.3/) և youtube (https://www.youtube.com/@totosportfm)-ում։ (https://www.youtube.com/@totosportfm) Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk