«ConFEAS 2023» միջազգային հեղինակավոր համաժողովն անցակցվել է Երևանում
Լուրեր |
ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովը, որի կազմակերպիչը Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միությունն է , այս տարի անցկացվել է Հայաստանում:
Միջոցառումը Հայաստանում անց է կացվում առաջին անգամ՝ նպատակ ունենալով ոլորտի առաջատար մասնագետներին հրավիրել Երևան՝ փորձի փոխանակման և նոր ծանոթություններ հաստատելու համար: Նախորդ տարիներին կոնֆերանսը կազմակերպվել է Աբու Դաբիում և Բուխարեստում:
Համաժողովին մասնակցել են մոտ 20 երկրի շուրջ 40 բանախոս, ովքեր քննարկել են կապիտալի շուկայի չորս հիմնական ոլորտներին վերաբերող թեմաներ:
Համաժողովի հովանավոր և տեխնոլոգիական գործընկեր Team Telecom Armenia-ի ֆինանսական տնօրեն Կարեն Մնացականյանը կարևորել է կապիտալի շուկայի զարգացման գործում երկրի խոշոր ընկերությունների դերը՝ նշելով․ «Հայաստանում ներդրումներ ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհը արժեթղթերի առաջնային շուկայի զարգացումն է և բորսայական առևտրի ակտիվացումը։ Իսկ այս համաժողովը այն անհրաժեշտ հարթակն է, որտեղ մեր միջազգային գործընկերների հետ կարող ենք քննարկել կապիտալի շուկայում առկա հնարավորություններն ու բացերը՝ գտնելու լավագույն լուծումները։ Team-ը օրեր առաջ հայտարարեց առաջնային հրապարակային առաջարկի միջոցով բաժնետոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Սա հանրային ու բաց գործելուն, ինչպես նաև ֆինանսական շուկայի զարգացմանը նպաստելուն ուղղված կարևոր քայլ է։ Կարծում եմ՝ ցուցակված ընկերություն դառնալը պետք է դառնա վարակիչ նաև մյուս ընկերությունների համար»։
Միջոցառումն իր տեսակով կոնֆերանս-քննարկում էր, որի ընթացքում միության անդամ բորսաներն ու դեպոզիտարիաները, ինչպես նաև ֆինանսական ոլորտի հատուկ հյուրերը, ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից, պանելային քննարկման եղանակով խոսել են կապիտալի շուկայի արդի հիմնահարցերի, մարտահրավերների ու հնարավորությունների մասին:
https://www.youtube.com/watch?v=DvuxDcc44pM
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․