Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը. Bloomberg
Լուրեր |
Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կրկին զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Գործարարի կարողությունը կազմում է 192 միլիարդ դոլար: Իսկ Louis Vuitton Moët Hennessy (LVMH) խմբի սեփականատեր Բեռնար Առնոն՝ 187 միլիարդ դոլար կարողությամբ, իջել է երկրորդ հորիզոնական:
Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակի՝ Իլոն Մասկի կարողությունն ավելացել է գրեթե 2 միլիարդ դոլարով, իսկ Բեռնար Առնոյի կարողությունը նվազել է 5 միլիարդ դոլարով:
Bloomberg գործակալությունը նշում է, որ Մասկի կարողության աճը պայմանավորված է նրանով, որ Tesla-ի բաժնետոմսերի գինն այս տարի աճել է 66 %-ով, մինչդեռ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը ազդել է LVMH-ի կողմից առաջարկվող շքեղության ապրանքների սպառման վրա:
Միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, իսկ չորրորդ տեղը՝ Microsoft-ի համահիմնադիր, գործարար, բարերար Բիլ Գեյթսը:
Ընդ որում, Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցանկում Բեռնար Առնոն շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․