Կոնվերս Բանկը ֆինանսավորում է ժամանակակից սարքավորումների ձեռքբերումը
Լուրեր |
Մատնաքաշ ու քարի հաց, ֆրանսիական բեկոն ու վրացական պուրի, լավաշ, հրուշակեղեն: Լայն ընտրանու, որակի ու մրցունակ գների շնորհիվ ԱՎ և ԴԱՎ Եղբայրներ ընկերության արտադրանքի պահանջարկը հետզհետե աճում է, մեծանում են արտահանման հնարավորությունները:
Ակստեղ նշում են՝ արտադրատեսականու ընդլայնումը, արտադրության և իրացման ծավալների աճը հնարավոր է դարձել իտալական ժամանակակից,արդյունավետ ու տարողունակ վառարանի տեղադրման և գործարկման շնորհիվ:
Այդ նպատակով ֆինանսավորումը իրականացրել է Կոնվերս Բանկը: Կարևորելով զարգացող տեխնոլոգիաներից մեծ կախում ունեցող բիզնեսին, բանկը մշակել և գործարկել է Կոնվերս Լիզինգ մրցունակ պրոդուկտը:
Լիզինգի առավելագույն գումարը 1 մլրդ ՀՀ դրամ է, կամ համարժեք արտարժույթ, մարման առավելագույն ժամկետը՝ 84 ամիս: Բանկը լիզինգ է տրամադրում նաև պետական ծրագրի շրջանակում: Լիզինգային ֆինանսավորում է իրականացնում նաև «Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակներում, որի պարագայում տոկոսադրույքները Կառավարության կողմից սուբսիդավորվում են մինչև 10%-ի չափով:
Կոնվերս լիզինգն է լինելու Լիզինգ էքսպո ցուցահանդեսում Բանկի հիմնական առաջարկը: Չնայած դրան, Բանկի աշխատակիցները պատրաստակամություն են հայտնում ցուցահանդեսի շրջանակում պատասխանել ոչ միայն Կոնվերս լիզինգին, այլև փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման այլ առաջարկներին վերաբերող հարցերի, օգնել գտնելու բիզնեսի զարգացման ու ընդլայնման լավագույն լուծումը:
https://www.youtube.com/watch?v=Ys-oYXV1kkI
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk