TikTok-ը սկսել է փորձարկել իր Tako չաթբոտը
Լուրեր |
TikTok սոցիալական ցանցի սեփականատեր ընկերությունը սկսել է փորձարկել սեփական չաթբոտը, որը կոչվում է Tako,- գրում է B24.am-ը։
The Verge-ի փոխանցմամբ՝ բոտի հիմնական գործառույթը օգտատերերին տեսանյութեր խորհուրդ տալն է՝ ելնելով նրանց հարցումներից, սակայն Tako-ն կարող է պատասխանել նաև բազմաթիվ այլ հարցերի։ Նշվում է, որ հայտնի չէ, թե TikTok-ն արհեստական ինտելեկտի ինչպիսի մոդել է օգտագործել չաթբոտը ստեղծելու համար։ Watchful Technologies-ի փորձագետ Դանիել Բուչուկի կարծիքով՝ լայնածավալ գործարկումից հետո Tako-ն կարող է արմատապես փոխել որոնման և նավիգացիոն համակարգերը:
TikTok-ի խոսնակ Զաքարի Քիզերը նշել է, որ չաթբոտը ներկայումս ժամանակավոր փորձարկում է անցնում և դեռ հասանելի չէ Ամերիկայի և Եվրոպայի օգտատերերին։ Ընկերության Twitter-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նոր գործառույթն առայժմ հասանելի է միայն Ֆիլիպիններում։ Բայց նկատելի է՝ ընկերությունը պատրաստում է արտադրանքը պաշտոնական թողարկման համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նահանգային իշխանությունները մասամբ կամ ամբողջությամբ արգելել են TikTok-ի օգտագործումը պաշտոնական սարքերում՝ մտավախություն ունենալով, որ տվյալները կարող են լինել Պեկինի մոտ։ Մինչ այս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել էր, որ, ըստ ԱՄՆ հետախուզական գործակալությունների՝ TikTok-ը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար։ TikTok հարթակը ԱՄՆ-ում ունի ավելի քան 150 միլիոն օգտատեր: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․