ABNews
Արհեստական բանականության կնքահայրը հեռացել է Google-ից. ի՞նչ ռիսկեր է նա տեսնում ԱԲ զարգացման մեջ
Լուրեր | 2023/05/03 03:35

Մոտ հիսուն տարի Ջեֆրի Հինթոնը մշակել է այն տեխնոլոգիան, որն այնուհետև հիմք է դարձել այնպիսի չատբոտերի ստեղծման համար, ինչպիսին է ChatGPT-ն: Նա վերջերս լքել է Google-ը, որտեղ ավելի քան 10 տարի անցկացրել է մեքենայական ուսուցման ալգորիթմների մշակման վրա: Այժմ նա մտավախություն ունի, որ այս տեխնոլոգիան կարող է լուրջ վնաս հասցնել,- գրում է News.am Tech-ը։
Ինչպես տեղեկացնում է NY Times-ը, Հինթոնը համարվում է ԱԲ ոլորտի առաջամարտիկն ու կնքահայրը. 2012-ին Տորոնտոյի համալսարանի իր ասպիրանտների հետ միասին նրանք ստեղծել են այն տեխնոլոգիան, որը հիմք դարձավ այսօր մեզ հայտնի ԱԲ-ի համար: Խոսքը նեյրոնային ցանցի մասին է, որը կարող էր վերլուծել հազարավոր լուսանկարներ և բացահայտել դրանց վրա գտնվող այնպիսի առարկաներ, ինչպիսիք են ծաղիկները, շները և մեքենաները: Google-ը, ըստ հրապարակումներ, 44 միլիոն դոլար է տվել Հինթոնի հիմնադրած ընկերությունը ձեռք բերելու համար:
Այժմ Հինթոնը կարծում է, որ ԱԲ զարգացմամբ զբաղվող ընկերությունները շատ վտանգավոր բան են անում։ Ինքը մասամբ զղջում է իր կյանքի աշխատանքի համար։ Ճիշտ է, նա ինքն իրեն մխիթարում է նրանով, որ եթե ինքը չաներ դա, ապա դա կաներ մեկ ուրիշը։
Այսօր շատ մասնագետներ մտավախություն ունեն, որ ԱԲ տեխնոլոգիաները կարող են կեղծ տեղեկություններ տարածելու գործիք դառնալ, ավելին` սպառնալ առկա աշխատատեղերին։ Նրանց մտահոգությունները, կարծես, կիսում է նաև Հինթոնը:
«Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է կանխել տեխնոլոգիայի օգտագործումը չարամիտ օգտատերերի կողմից վատ նպատակներով»,- ասել է Հինթոնը:
Նրա կարծիքով՝ որքան ԱԲ համակարգերը կատարելագործվում են, այդքան դրանք ավելի ու ավելի վտանգավոր են դառնում։
«Տեսեք, թե ինչ կար հինգ տարի առաջ, և ինչ կա հիմա... համեմատեք տարբերությունը և պրոյեկտեք այն ապագայի վրա: Սարսափելի է»,- ասել է փորձագետը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
