Մի քանի պանրագործարանների նկատմամբ նշանակվել է տուգանք՝ անբարեխիղճ մրցակցության համար
Լուրեր |

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ,- գրում է ejc.am-ը։
Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված մածունների, ինչպես նաև «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված կաթի փաթեթվածքների վրա մակնշվել է իրականությանը չհամապատասխանող յուղայնության չափի վերաբերյալ տեղեկատվություն։
Արդյունքում Հանձնաժողովը ս.թ. ապրիլի 11-ի թիվ 167-Ա որոշմամբ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է 9 146 440 ՀՀ դրամի, թիվ 165-Ա և թիվ 166-Ա որոշմումներով «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ ընդհանուր 2 990 578 ՀՀ դրամի և թիվ 164-Ա որոշմամբ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ՝ 600 947 ՀՀ դրամի չափով տուգանքներ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մանրէաբանական շեղումներ՝ «Սիս-Ալպ» ընկերության արտադրանքում
2025/08/28/ 10:00 -
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմասնակցեն Պեկինում կայանալիք հաղթանակի շքերթին
2025/08/28/ 09:38 -
Կան զոհեր և տուժածներ․ հարձակումներ Կիևի վրա
2025/08/28/ 09:30 -
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
2025/08/28/ 09:15 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2025/08/28/ 09:00 -
Տոկիոն ռեկորդ է սահմանել անընդմեջ ծայրահեղ շոգ օրերի քանակով
2025/08/28/ 08:56 -
Օգոստոսի 27-ի բիզնես լուրերը
2025/08/27/ 22:00 -
Google-ին տուգանել է ավելի քան 7 միլիոն ռուբլով
2025/08/27/ 21:35 -
Հրդեհ է բռնկվել «Սպայկա» ընկերության ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ
2025/08/27/ 20:25 -
ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար
2025/08/27/ 20:22
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՕԳՈՍՏՈՍԻ 27, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՕԳՈՍՏՈՍԻ 27, 2025Թ.

Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

ՆԵՐՄՈՒԾՈՂԻՑ՝ ԽՈՇՈՐ ԱՐՏԱԴՐՈՂ. «ԷԼԵԿՏՐԻԿԱ ԳՌՈՒՊ»
