ABNews
Որքա՞ն ժամանակ կպահանջվի ԱԲ-ից ձեր գաղտնաբառը գուշակելու համար
Լուրեր | 2023/04/11 04:35

Ձեր գաղտնաբառը կարող է այնքան ուժեղ չլինել, որքան կարող եք կարծել. արհեստական բանականությամբ աշխատող PassGAN մոդելը գաղտնաբառերի 51%-ը կարող է գուշակել մեկ րոպեից պակաս ժամանակում, 65%-ը՝ 60 րոպեից պակաս ժամանակում և 71%-ը՝ ընդամենը մեկ օրում։ Իսկ մեկ ամսվա ընթացքում այն կարող կոտրել գաղտնաբառերի 81%-ը,- գրում է News.am Tech-ը։
Home Security Heroes-ի իրականացրած ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ 4-6 նիշանոց գաղտնաբառերը գուշակելը ամենահեշտն է: Նույնիսկ եթե դրանք ոչ միայն թվեր են, այլ նաև սիմվոլներ, մեծատառ և փոքրատառ տառեր, ԱԲ-ն անմիջապես կոտրում է նման գաղտնաբառերը: ԱԲ-ից կպահանջվի ընդամենը մոտ յոթ ժամ՝ տարբեր տառեր, սիմվոլներ և թվեր պարունակող ութ նիշանոց գաղտնաբառը կոտրելու համար: Իսկ նշված բոլոր տարբերակները և ինը նիշ պարունակող գաղտնաբառն այն կկարողանա կոտրել երկու շաբաթում։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
