ABNews
Bloomberg-ը ներկայացրել է ֆինանսական խնդիրներ լուծող նեյրոնային ցանց
Լուրեր | 2023/04/04 05:26

Bloomberg-ը ներկայացրել է BloombergGPT կոչվող լեզվական նոր մոդելը, որը հատուկ մշակված է բիզնեսի և ֆինանսական կառավարման տարբեր խնդիրների համար,- գրում է fintech.am-ը։
BloombergGPT-ի հնարավոր հավելվածների շարքում ստեղծողները նշում են նորությունների վերնագրերի ստեղծումը, տարբեր ընկերությունների և նրանց առաջնորդների մասին տեղեկատվության որոնումը, ինչպես նաև ֆինանսական վերլուծությունը և տարբեր բաժնետոմսերի միտումներին հետևելը:
Ի տարբերություն լեզվական մոդելների, որոնք վերապատրաստվել են ընդհանուր տվյալների բազաների վրա՝ առանց հատուկ ուշադրության, Bloomberg նեյրոնային ցանցը ցույց է տալիս ճիշտ պատասխանների ավելի մեծ տոկոս և ընդհանուր առմամբ, ավելի լավ է հասկանում ֆինանսական կոնկրետ հարցումները:
Տեխնիկապես BloombergGPT-ն գերազանցում է OpenAI-ի ChatGPT-3 և Google-ի LaMDA լեզվական մոդելներին, սակայն զիջում է ավելի մեծ LLaMA-ին և PaLM-ին: Մշակողները 53 օր են անցկացրել նեյրոնային ցանցի վերապատրաստման համար. այս ընթացքում փոխանակվել է 569 միլիարդ տեղեկատվական նշան:
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/05/12 16:20
Մայիսի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 15:19
Մայիսի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

Լուրեր | 2026/05/12 13:42
Իսրայելը «Երկաթե գմբեթ» է տեղակայում ԱՄԷ-ում
Քուվեյթի իշխանությունները հայտնել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինված խմբի ներխուժման փորձը կանխելու մասին։

Լուրեր | 2026/05/12 13:33
Evocabank-ի «Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Մայիսի 11-ին բացվեց Evocabank-ի նոր, ընդարձակ և ժամանակակից լուծումներով «Գյումրի» մասնաճյուղը Մաքսիմ Գորկու 58 հասցեում։
