Google-ը կփոխարինի QA մասնագետներին արհեստական բանականությամբ
Լուրեր |
Google-ը նախատեսում է թեստավորել խաղերն արհեստական բանականության օգնությամբ. ընկերությունն արդեն տեխնոլոգիայի պատենտի հայտ է ներկայացրել, որը թույլ կտա թեստավորել խաղերն առանց QA մասնագետների ներգրավման։
Ինչպես նշել է Gamerant-ը, վերջին ամիսներին շուկայում մեծ քանակությամբ ծրագրեր եւ գործիքներ են հայտնվել՝ արհեստական բանականության հիմքով։ Ամենաուշագրավը եղել է OpenAI-ի կողմից մշակված ChatGPT չաթ-բոտը։ Ավելի ուշ Microsoft-ը եւ Google-ն են ներկայացրել իրենց լուծումները՝ Bing եւ BARD։ Bing-ը հիմնված է OpenAI-ի մշակումների վրա, բայց աշխատանքում որոշակիորեն զիջում է ChatGPT-ին։ BARD-ի առաջին ցուցադրումն էլ կարելի է համարձակորեն ձախողում անվանել. գովազդային հոլովակում չաթ-բոտը փաստական սխալ է թույլ տվել, որը շատ թանկ է նստել ընկերության վրա. նրա արժեթղթերի գինն ընկել է ավելի քան 7 տոկոսով՝ ընկերության շուկայական արժեքն իջեցնելով 100 մլրդ դոլարով։
Թե ինչ ապագա է սպասվում այդ չաթ-բոտին՝ առայժմ հայտնի չէ, բայց այժմ Google-ը կենտրոնացել է նոր տեխնոլոգիայի վրա, որն օգտագործում է արհեստական բանականությունը թեստավորման գործընթացի ավտոմատացման եւ որակի ապահովման համար։ Ներկա պահին դրանով զբաղվում են հատուկ թիմեր՝ տեսախաղերի ռելիզից առաջ թեստավորման եւ շտկման համար, սակայն Google-ը, ինչպես երեւում է, համոզված է, որ այդ դերը կարող է ստանձնել ԱԲ-ն։
Պատենտի տեղեկանքում նշվել է, որ մի շարք նախագծեր իրականացվում են ուշացումներով եւ սխալներով, քանի որ QA մասնագետները միշտ չէ, որ կարողանում են հասցնել կատարել անհրաժեշտ աշխատանքների ամբողջ ծավալը։ Բացի այդ, թեստավորման գործընթացն ավելի է բարդանում, եւ Google-ն առաջարկում է լուծում, որը վերջ կդնի գոյություն ունեցող խնդիրներին։
Ամենայն հավանականությամբ, ԱԲ-ն իսկապես կկարողանա բավական հաջող գտնել տեսախաղերում առկա սխալերը՝ «բագերը»։ Բայց հազիվ թե կարողանա գտնել դրանցում տրամաբանական սխալները, ինչպիսին են նրանք, որոնք թեստավորողները չգիտես ինչու բաց են թողել Mass Effect Andromeda-ի ռելիզից առաջ, եւ որոնք անմիջապես նկատել են իսկական գեյմերները։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49 -
Վերջին օրերին նկատվում է Իրանից բեռնափոխադրման ծավալների որոշակի նվազում․ ՊԵԿ
2026/03/05/ 16:25 -
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ
2026/03/05/ 16:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»