Հայկական  DISQO և Super Annotate ստարտափները ԱՄՆ-ի լավագույն գործատուներ. Forbes
Հայ հիմնադիրներ ունեցող DISQO և Super Annotate ընկերություններն ընդգրկվել են Forbes-ի Ամերիկայի լավագույն 500 ստարտափ գործատուների վարկանիշում։ Forbes-ը վարկանիշային ցուցակը կազմել է շուկայական հետազոտություններ իրականացնող Statista ընկերության հետ գործակցությամբ՝ գնահատելով առնվազն 50 աշխատող ունեցող 2600 ամերիկյան ընկերություն: Գնահատման հիմքում եղել է երեք չափանիշ՝ գործատուի հեղինակություն, աշխատակիցների գոհունակություն և աճ,- մանրամասն՝ այստեղ։