Ignite 2024 միջոցառման ընթացքում Microsoft-ը ներկայացրեց Windows 365 Link-ը, հայտնում է techcrunch.com-ը։ Սա ամպային հոսթինգով փոքր սեղանի սարք է, որը չունի սեփական օպերացիոն համակարգ:
Սարքն աշխատում է ստանդարտ Windows-ի միջավայրում, սակայն ամբողջությամբ հիմնված է հեռավոր սերվերի վրա: Microsoft-ը նշում է, որ Windows 365 Link-ը տարբերվում է դասական համակարգիչներից, քանի որ չի կարող տեղական ծրագրեր տեղադրել կամ գործարկել:
Հիմնական կիրառությունը ամպային հավելվածների գործարկումն է, ինչպիսիք են Microsoft Office-ը, Teams-ը և Webex-ը:
Windows 365 Link-ը առանձնանում է իր արագությամբ և հարմարավետությամբ: Այն բեռնվում է վայրկյանների ընթացքում, աջակցում է մինչև երկու 4K մոնիտորների միացմանը և հագեցած է ժամանակակից կապի տեխնոլոգիաներով՝ Wi-Fi 6E և Bluetooth 5.3: Սարքն ապահովում է բարձր անվտանգություն. առանց գաղտնաբառի մուտքը և անվտանգության գործառույթների անջատումը հնարավոր չեն:
Microsoft-ը շեշտում է, որ այս սարքը հատկապես հարմար է պետական և կոմերցիոն կազմակերպությունների համար, քանի որ ապահովում է արագ կարգավորում, հեռակառավարման հարմարավետություն և թարմացումների ավտոմատ ներբեռնում ու տեղադրում: Բացի այդ, այն էկոլոգիապես մաքուր է. սարքի վերին ծածկը պատրաստված է 90%-ով վերամշակված ալյումինից, իսկ էներգիայի սպառումը զգալիորեն ցածր է սովորական սեղանի համակարգիչների համեմատ:
Windows 365 Link-ը հասանելի կլինի 2024 թվականի ապրիլին՝ որոշակի շուկաներում՝ $349 արժեքով: Microsoft-ի խոսքով, այս սարքը կարող է դառնալ ապագա տեխնոլոգիաների նոր ստանդարտ, համատեղելով ամպային համակարգերի հզորությունը և աշխատանքի արագությունը՝ օգտագործողների համար:
Աղբյուր՝ How2B
ABNews
Microsoft-ի նոր Windows 365 Link համակարգիչը ծրագրեր չի կարող պարունակել
Լուրեր | 2024/11/22 04:31

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/21 17:24
Ինչ փոփոխություններ են արձանագրվել Հայաստանի բանկային համակարգում 2026 թվականին․ հաճախորդներ և հաշիվներ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների ընդհանուր թիվը հասել է 5,828,510-ի։ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 552,564-ով կամ 10.5%-ով։Ինչու է դա կարևոր. Բանկային համակարգում հաճախորդների և հաշիվների աճը վկայում է երկրում ֆինանսական ներառականության բարձրացման, անկանխիկ գործա...

Լուրեր | 2026/10/21 17:16
Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ. հայտնի է փոխհատուցման չափը
Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնք ձեռք են բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ-ում 2025 - 2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակում։Նախաձեռնությունը «Նորարարական անասնապահություն․ կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի շրջանակում հայ-ավստրիական համագործակցության արդյունք է, որի հիմքը դրվել է ՀՀ է...

Լուրեր | 2026/10/21 16:41
Էբոլան շարունակում է տարածվել․ արդյոք Հայաստանը ռիսկային գոտում է
Էբոլա հիվանդության դեպքեր են արձանագրվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Քենիայում և Նիգերիայում։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Մասնագետները շարունակում են հետևել միջազգային համաճարակա...

Լուրեր | 2026/10/21 15:33
Անձնագրերի և ID քարտերի հերթագրումները չեղարկվել են. ի՞նչ է սպասվում հոկտեմբերի 31-ից
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ) տեղեկացնում է, որ նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթավորման հերթագրման կարգը։ Ծառայությունն ամբողջությամբ չեղարկում է նույնականացման քարտերի (ID card) և անձնագրերի համար նախկինում կատարված ուշ ժամկետների հերթագրումները։Ինչու է դա կարևոր. Հոկտեմբերի 31-ից «Հայփաս» համակարգի (haypass.am) միջոցով գործարկվող նոր...

