Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Kering Eyewear-ը Safilo-ից կգնի իտալական արևային ակնոցների լինզաներ արտադրող Lenti ընկերությունը՝ ձգտելով ավելի մեծ վերահսկողություն ձեռք բերել իր մատակարարման շղթայի նկատմամբ։Lenti-ն մասնագիտանում է ձուլման և մակերեսային մշակման մեջ, այդ թվում՝ արևային ակնոցների ոսպնյակների, լուսավորության ու ավտոմոբիլային ոլորտների համար նախատեսված բաղադրիչների արտադրության մեջ։ Kering-ը իր սեփական ակնոցների բաժինը հիմնադրել է ավելի քան տասը տարի առաջ՝ արտադրելով ակնոցներ իր սեփական ապրանքանիշերի՝ Gucci-ի, Saint Laurent-ի, Balenciaga-ի, ինչպես նաև Cartier-ի համար։
Ակնոցների բաժնի եկամուտները առաջին եռամսյակում աճել են 2%-ով՝ ընդհանուր առմամբ գերազանցելով խմբի եկամուտները, որոնք նվազել էին Gucci-ի վաճառքի 25% անկման պատճառով։ Kering Eyewear-ը հայտարարել է, որ գործարքը ևս մեկ կարևորագույն քայլ է իր արդյունաբերական զարգացման ռազմավարության մեջ:
Zara-ի սեփականատեր Inditex-ը չի կարողացել հասնել իր վաճառքի և ամռան սկզբի առևտրի սպասված արդյունքներին, քանի որ սակագների փոփոխությունները դժվարացրել են նորաձևության մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության աճի տեմպի պահպանումը։Ընկերության բաժնետոմսերը նվազել են 4.6%-ով. սա վկայում է, թե ինչպես է համաշխարհային առևտրային լարվածությունը ազդում արագ նորաձևության ոլորտի վրա։
Inditex-ը հայտնել է ամառային վաճառքների ավելի դանդաղ մեկնարկի մասին՝ մայիսի 1-ից մինչև հունիսի 9-ը եկամուտների 6% աճով, վերլուծաբանների 7.3% կանխատեսումների և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 12% աճի համեմատությամբ։ Ապրիլի 30-ին ավարտված առաջին եռամսյակի եկամուտները կազմել են 8.27 միլիարդ եվրո, ինչը ցածր է վերլուծաբանների միջին՝ 8.36 միլիարդ եվրո գնահատականից։
Ferrari-ն առնվազն մինչև 2028 թվականը հետաձգել է իր երկրորդ` լիովին էլեկտրական մոդելի թողարկման ծրագրերը, որը նախատեսված էր 2026 թվականին։ Այս որոշման պատճառը բարձրակարգ շքեղ էլեկտրական ավտոմեքենաների պահանջարկի նվազումն է։Հզոր բենզինային շարժիչներով հայտնի Ferrari-ն 2019 թվականից ի վեր վաճառում է հիբրիդային մոդելներ։ Ընկերությունն այս տարվա հոկտեմբերին կմեկնարկի իր առաջին ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենայի ներկայացման գործընթացը, որը կավարտվի համաշխարհային պրեմիերայով հաջորդ տարվա գարնանը և առաջին մատակարարումները հաճախորդներին կկատարվեն 2026 թվականի հոկտեմբերին։
Ըստ Reuters-ի, Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան, որը համահեղինակել է Apple-ի նախկին գլխավոր դիզայներ Ջոնի Այվը, կարժենա ավելի քան 500,000 դոլար: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հունիսի 17-ի դրությամբ կազմել է 460 ԱՄՆ դոլար:
Blackstone-ի Cirsa խաղային ընկերությունը հայտարարել է, որ այս տարի Մադրիդի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկի շրջանակներում նախատեսում է ներգրավել մինչև 460 միլիոն եվրո: Ընկերությունը մտադիր է վաճառել մինչև 400 միլիոն եվրոյի նոր թողարկված բաժնետոմսեր և ևս 60 միլիոն եվրո՝ երկրորդային բաժնետոմսերի վաճառքի միջոցով:Առաջնային հրապարակային առաջարկը Մադրիդում առաջինն է լինելու` իսպանական մաքուր էներգիայի և ջրամատակարար Cox ընկերության անցյալ տարվա նոյեմբերին կատարված հրապարակային առաջարկից հետո: Cirsa-ն խաղատներ և խաղային հարթակներ է շահագործում Իսպանիայում, Լատինական Ամերիկայում, Իտալիայում, իսկ Պարտուգալիա և Պոերտո Ռիկո մուտք է գործել 2024 թվականին։
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/12 22:00
Մարտի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/12 19:19
Մարտի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59 -
Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
2026/03/12/ 17:43 -
Աշխատանքային արդյունավետ ժողովների գաղտնիքը․ պայմաններ և ժամանակացույց
2026/03/12/ 17:32 -
Ինչպես է հանրային կերպարը նպաստում սեփական բրենդի առաջխաղացմանը
2026/03/12/ 17:20 -
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
2026/03/12/ 17:13 -
Նավերը «չինական» են ներկայանում Հորմուզի նեղուցում՝ հարձակումներից խուսափելու համար
2026/03/12/ 16:53 -
ՀՀ փոխվարչապետն ու ԵՄ հանձնակատարը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ
2026/03/12/ 16:37 -
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է արդյունավետ. ԵՄ հանձնակատար
2026/03/12/ 16:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին