Եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 11%-ով, մինչդեռ շահույթն աճել է 90%-ով, ինչը պայմանավորված է խաղերի եկամուտների 23% աճով՝ շնորհիվ այնպիսի հանրաճանաչ խաղերի, ինչպիսիք են «Honour of Kings » և «Peacekeeper Elite»:
Tencent-ը հայտնի է որպես աշխարհի խոշորագույն խաղային ընկերություններից մեկը: Ընկերությունը նաև եռապատկել է իր կապիտալ ծախսերը 2024 թվականին, քանի որ շարունակում է կենտրոնանալ արհեստական բանականության առաջխաղացումների վրա՝ մրցունակ մնալու Alibaba-ի նման մրցակիցների հետ:
Nike-ը հայտնել է, որ վաճառքներն ընթացիկ եռամսյակում կնվազեն երկնիշ տոկոսով` վկայակոչելով նոր սակագները, սպառողների վստահության անկումը և սպասվածից ավելի դանդաղ վերականգնումը: Ընկերությունը նախատեսում է շարունակել լուծարել ավելցուկային գույքը և հնացած մոդելները մինչև 2026 թվականը, ինչը կազդի համախառն շահույթի մարժայի վրա:Փետրվարի 28-ին ավարտված եռամսյա ժամանակահատվածում ընկերության զուտ եկամուտը կազմել է 794 միլիոն դոլար կամ 54 ցենտ մեկ բաժնետոմսի դիմաց՝ նախորդ տարվա 1,17 միլիարդ դոլարի կամ 77 ցենտի համեմատ: Վաճառքները տարեկան կտրվածքով նվազել են 9 %-ով, իսկ շահույթը՝ 32%-ով: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը մարտի 20-ի դրությամբ կազմել է 71 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: 
