Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմի զարգացման համար
Լուրեր |
Ակբա Ֆեդերացիան և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են 2024թ. «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում այս տարի հայտարարված առաջին՝ «Կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է գյուղական վայրերում գործող հյուրանոցներում և հյուրատներում խթանել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։
Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ հյուրանոցներն ու հյուրատները.
- գտնվում են գյուղական վայրում,
- պատկանում և կառավարվում են տեղի բնակիչների կողմից,
- ունեն առնվազն 5 սենյակ,
- ունեն բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման փորձ։
Դրամաշնորհային մրցանակի չափը կազմում է՝
- 3 000 000 ՀՀ դրամ (1-ին հորիզոնական),
- 2 000 000 ՀՀ դրամ (2-րդ հորիզոնական),
- 1 000 000 ՀՀ դրամ (3-րդ հորիզոնական):
Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը։
Դիմում հայտը հնարավոր է լրացնել այս հղմամբ։
Հաղթողները հնարավորություն կստանան օգտագործել մրցանակներն ըստ իրենց հայեցողության։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37444599949 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլ. հասցեին։
Ծրագրի շրջանակում առաջիկայում կկայանա ևս 2 մրցույթ։ Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին:
Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Վճարիր Evoca Mastercard-ով և ստացիր 10% cashback
2026/03/16/ 17:00 -
Ռուսաստանում Telegram-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել
2026/03/16/ 16:48 -
Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել
2026/03/16/ 16:06 -
Ինչո՞ւ իշխանությունը չհրաժարվեց մարզպետարաններից. Hetq.am
2026/03/16/ 16:05 -
Մեծ Բրիտանիայում 104 հազար մարդ կարող է կորցնել աշխատանքը Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին
2026/03/16/ 15:55 -
Ինչպես գումար խնայել՝ երազանքները իրականացնելու համար․ խորհուրդ ԿԲ-ից
2026/03/16/ 15:36 -
Հայաստանի տնտեսությունը 2026-ի սկզբին․ ակտիվություն, գնաճ և առևտրի անկում
2026/03/16/ 15:24 -
Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում
2026/03/16/ 14:40 -
Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձը
2026/03/16/ 14:31 -
Երեխայի սպանության փորձ կատարելու դեպքով ձերբակալվել է խորթ մայրը
2026/03/16/ 14:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին