Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Էլեկտրոնային դրամապանակներն աշխարհում ամենաարագ աճող վճարման եղանակն են, և Ասիան առաջատարն է այս ոլորտում՝ համաձայն վճարումների մշակման Worldpay ընկերության վերջին զեկույցի:
Համաշխարհային մասշտաբով էլեկտրոնային դրամապանակներին բաժին է ընկել առցանց առևտրի գնումների 50%-ը և խանութներից գնումների 30%-ը, ինչը կազմում է 14 տրիլիոն դոլար, որից գրեթե 10 տրիլիոնը կատարվել է Ասիայում: Անցյալ տարի այդ տարածաշրջանում առցանց վճարումների 70%-ը և ներբանկային վճարումների 50%-ը կատարվել է էլեկտրոնային դրամապանակների միջոցով, ինչը բոլոր տարածաշրջաններում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
Առաջիկա երեք տարվա ընթացքում Stellantis-ը ակնկալում է Jeep մեքենաների վաճառքի աճ 50%-ով. ավտոարտադրողը փորձում է ամերիկյան ամենագնացները դարձնել շահույթի հիմնական աղբյուր` մինչև 2027 թվականը ընդլայնելով արտադրությունը և վաճառքը մինչև մոտավորապես 1.5 միլիոն միավորի:Jeep ապրանքանիշը նախատեսում է ավելացնել իր մեքենաների տեսակները՝ հասցնելով դրանց քանակը 10-ից 13-ի: Այդ մեքենաները կներառեն 27 տարբեր ուժային առաջարկներ՝ ավանդական ներքին այրման շարժիչով, հիբրիդ, հիբրիդ-էլեկտրական և ամբողջովին էլեկտրական: Սպասվող աճի մեծ մասը ուղղված է լինելու Հյուսիսային Ամերիկային, որտեղ ավտոարտադրողը նպատակ ունի 1 մլն միավորի վաճառք ունենալ՝ նախորդ տարվա մոտավորապես 700,000-ի համեմատ:
MINISO ապրանքանիշը շարունակում է իր բիզնեսի զարգացումը՝ առանցքային ուշադրություն դարձնելով Եվրոպայում արագ ընդլայնման ռազմավարության իրականացման վրա։ Ընկերությունը, որը 2022 թվականից ի վեր գրանցել է արագ աճ, 2023 թվականին եվրոպական շուկայում իր համախառն առևտրի ծավալի 67% տարեկան ավելացում է արձանագրել: 2024 թվականին Եվրոպայում վաճառքները տարեկան կտրվածքով աճել են ավելի քան 80%-ով, ինչը վկայում է սպառողների պահանջարկի աճի մասին:Ապրանքանիշի ռազմավարությունը ներառում է գլոբալ հիմնական առևտրային տարածքների թիրախավորումը և արտասահմանյան խանութների կառուցման առաջխաղացումը. նոր խանութներ են բացվում Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքներում, Իսպանիայում և Ֆրանսիայում, ինչպես նաև առաջիկայում սպասվում են նորություններ Հունաստանում, Մալթայում և Իսլանդիայում: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հունիսի 19-ի դրությամբ կազմել է 20 ԱՄՆ դոլար:
Իտալական Golden Goose ապրանքանիշը հետաձգել է Միլանի IPO-ն՝ պատճառաբանելով, որ Եվրախորհրդարանի ընտրությունները և Ֆրանսիայում արտահերթ ընտրությունների կոչը հանգեցրել են շուկայական պայմանների «զգալի վատթարացման»:Ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է ավելի քան 6.2%-ով, և նման իրավիճակում ընկերությունը հանրային դարձնելու պայմաններն անբարենպաստ են: Golden Goose-ը, որը հայտնի է մաշված տեսք ունեցող իր սպորտային կոշիկներով, նպատակ ունի հասնել մինչև 1.86 միլիարդ եվրո (2 միլիարդ դոլար) շուկայական կապիտալիզացիայի:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․