Նոյեմբերի 21-ի տնտեսական լուրերը
Լուրեր |
Խոզերի ներկրման սահմանափակումներ
Խոզերի ներկրումը Հայաստան առաջիկա վեց ամսվա ընթացքում կսահմանափակվի։ Կառավարության նոր նախագծով նախատեսվում է կիրառել քանակական սահմանափակում ընտանի կենդանիների ներկրման վրա, ըստ որի՝ ՀՀ տարածք կարելի կլինի ներմուծել ոչ ավելի, քան 25 հազար խոզ։ Այս որոշման հիմքում ընկած է այն փաստը, որ ներկրման ծավալները վերջին ամիսներին կտրուկ ավելացել են։ Հունվար-հուլիս ամիսներին ներմուծվել է շուրջ 30 հազար խոզ՝ նախորդ տարվա 19,2 հազարի փոխարեն։ Նման աճը կարող է բացասաբար ազդել հանրապետությունում խոզի արտադրության ծավալների վրա՝ ավելացնելով շուկայի կախվածությունը ներկրումներից և պարենային անվտանգության ռիսկեր ստեղծելով։ Ճանապարհների վերանորոգման պետական աջակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կտրամադրվի շուրջ 901 մլն դրամ՝ ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման համար։ Նախատեսվում է վերանորոգել 16 կմ ճանապարհ, որոնցից 1,6 կմ միջպետական նշանակություն ունի, 8 կմ՝ հանրապետական, իսկ 6,4 կմ՝ տեղական։ Ծրագրում ներառված է նաև երեք կամրջի և մեկ հենապատի հիմնանորոգում։Մեղվաբուծության զարգացման նոր ծրագիր
Կառավարությունը 2025-ին նախատեսում է 12 մլն դրամ հատկացնել մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի իրականացման համար։ Այս նախաձեռնությունը կաջակցի մեղվաբուծության խթանմանը, հատկապես սահմանամերձ բնակավայրերում, որտեղ չօգտագործվող բնական կերհանդակները կկարողանան ծառայել որպես այլընտրանքային միջոց։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել բնակչությանը՝ ձեռք բերելու 300 մեղվաընտանիք՝ ծախսերի 50%-ի փոխհատուցմամբ։«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտումներ
Հոկտեմբերին Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած հսկողական միջոցառումների արդյունքում 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտումներ։ Այս խախտումների համար նշանակվել է 8.3 մլն դրամի տուգանք։Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցը
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չի իրականացվում։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ թեմայի շուրջ շփումները եղել են միայն հասարակական կազմակերպությունների մակարդակով։Ճապոնիայի տնտեսական խթանման միջոցառումներ
Ճապոնիան նախատեսում է 141,2 մլրդ դոլար ծախսել աշխատավարձերի բարձրացման և սուբսիդիաների վրա։ Այս միջոցառումները կներառեն նաև սուբսիդիաներ՝ էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը մեղմելու համար։ Ծրագրի իրականացման նպատակով իշխանությունները կդիտարկեն ընթացիկ ֆինանսական տարվա լրացուցիչ բյուջեի ընդունումը։Չինաստանից Վրաստան ներմուծված ավտոմեքենաներ
Չինաստանից Վրաստան ներմուծված ավտոմեքենաների արժեքն այս տարի կազմել է 32,6 մլն դոլար։ Տարվա տասը ամիսների ընթացքում ներմուծվել է 2,215 մարդատար ավտոմեքենա։ Ամենաթանկ ներմուծումը գրանցվել է մայիսին, երբ միջին գինը գերազանցել է 26 հազար դոլարը, իսկ ամենաէժանը եղել է սեպտեմբերին՝ 11 հազար դոլար միջին գնով։Tesla-ի շուկայական արժեքի աճը
Tesla-ի բաժնետոմսերի արժեքի կտրուկ աճի արդյունքում ընկերության շուկայական արժեքը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ Tesla-ն միացել է այնպիսի տեխնոլոգիական հսկաներին, ինչպիսիք են Nvidia-ն, Apple-ը, Microsoft-ը, Alphabet-ը, Amazon-ը և Meta-ն։ Միևնույն ժամանակ Իլոն Մասկի անձնական կարողությունն աճել է 30 մլրդ դոլարով՝ հասնելով 300 մլրդի։ https://youtu.be/Fizh6lQDy7kՀետեվեք մեզ սոց-ցանցերում
-
IDBank-ը և Idram-ը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
2026/03/17/ 16:53 -
Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ
2026/03/17/ 16:47 -
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
2026/03/17/ 16:42 -
Apple-ի նոր ականջկալները քննադատության են արժանացել․ ինչու են բողոքում գնորդները
2026/03/17/ 16:35 -
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. ինչ հարցեր են քննարկվել
2026/03/17/ 16:26 -
Իտալիան քննարկում է միջուկային էներգիայի վերականգնումը
2026/03/17/ 15:56 -
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34 -
Բժշկուհին մեղադրվում է երիկամի ապօրինի վաճառքին օժանդակելու համար
2026/03/17/ 14:32 -
Տնտեսական աճը արագացել է, տոկոսադրույքը պահպանվել է անփոփոխ․ ԿԲ
2026/03/17/ 14:30
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․