IDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից
Լուրեր |
IDBank-ը մասնակցեց HR Expo 2024-ին՝ ներկայացնելով աշխատավարձային համակարգի իր բացառիկ լուծումը՝ IDsalary փաթեթը։ HR Expo-ն B2B էքսպո-կոնֆերանս է, որը միավորում է HR մասնագետներին, բիզնես առաջնորդներին և ոլորտի փորձագետներին:
Մեկօրյա միջոցառումը կարևոր հարթակ է՝ գիտելիքներ կիսելու և մարդկային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիաների ու լուծումների նոր միտումներին ծանոթանալու համար:
IDBank-ի ինստիտուցիոնալ բիզնեսի և համագործակցության վարչության թիմը ներկա էր էքսպոյին՝ կազմակերպությունների ներկայացուցիչներին պատմելու Բանկի աշխատավարձային փաթեթի առանձնահատկությունների մասին, որոնք լավագույնս կծառայեն ընկերությունների աշխատակիցների ֆինանսական կարիքներին։
IDsalary փաթեթն առաջարկում է ճկուն և հարմարավետ տարբերակ աշխատավարձերի փոխանցման համար՝ միաժամանակ տրամադրելով մի շարք արտոնություններ, որոնք բարելավում են աշխատակիցների բանկային փորձառությունն ու ֆինանսական բարեկեցությունը։
IDBank-ի ինստիտուցիոնալ բիզնեսի և համագործակցության վարչության ղեկավար Արթուր Սեյրանյանը նշում է, որ Բանկում մշտապես ներդնում են առավելագույն ջանքերը՝ բիզնես հաճախորդների համար ստեղծելու անհատականացված բանկային լուծումներ՝ հարմարեցված վերջիններիս կարիքներին, որոնք առավելագույնս ծառայում են բիզնեսների կայուն զարգացմանն ու աճին։
«IDBank-ում մենք գիտակցում ենք բիզնեսների մարտահրավերները՝ ապահովելով աշխատավարձային համակարգի արդյունավետություն և աշխատակիցների համար առավելությունների ստեղծում։ HR Expo-ն ևս մեկ հիանալի հնարավորություն է՝ ընկերություններին պատմելու և ներկայացնելու մեր բացառիկ փաթեթը», - ասաց Արթուր Սեյրանյանը։
IDsalary աշխատավարձային նախագծին միանալու առաջին քայլն է փաթեթի ակտիվացումը, որը ենթադրում է բիզնեսի համար հաշվի բացում, օնլայն և մոբայլ բանկինգ համակարգերի տրամադրում, որն էլ լիովին անվճար է։ Իսկ ընկերությունների աշխատակիցների ժամանակը խնայելու համար քարտի տրամադրման գործընթացն իրականացվում է հեռավար, և բանկ այցելելու կարիք չկա։
Փաթեթի շրջանակում աշխատակիցներն օգտվում են մի շարք առավելություններից․
- միջազգային Mastercard-ի տրամադրում անվճար
- անվճար կանխիկացում ArCa համակարգի բանկերի բանկոմատներից
- Mastercard Standard կամ Visa Gold քարտատեսակներ՝ սպասարկման շահավետ պայմաններով։
- հիփոթեքային վարկ՝ արտոնյալ պայմաններով,
- տարեկան անվանական արտոնյալ տոկոսադրույք վարկերի ու վարկային գծերի համար
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․