Ներդրումային ոլորտը սեպտեմբերի 20-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ցուցիչները հինգշաբթի օրը փակվել են աճով. Dow Jones Industrial Average-ը բարձրացել է 1.26%-ով՝ հասնելով 42,025.19 կետի: S&P 500-ի արժեքը աճել է 1.67%-ով՝ հասնելով 5,712.32 կետի: S&P 500-ի ֆյուչերսը ուրբաթ օրը կորցրել է 0.15%-ով: Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 0.03%-ով՝ հասնելով 37,724 կետի: Կորեական KOSPI-ն բարձրացել է 0.49%-ով՝ հասնելով 2,593.54 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը կրճատվել է 0.29%-ով՝ հասնելով 2,727.73 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ ԱՄՆ-ում նավթի պաշարները, ըստ Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալների, շաբաթվա ընթացքում նվազել են 1.63 միլիոն բարելով: Շուկան սպասում էր 0.2 միլիոն բարելի կրճատում:
2․ ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջին հայտերի քանակը շաբաթվա ընթացքում նվազել է 11 հազարով՝ հասնելով 219 հազարի: Սպասվում էր, որ ցուցանիշը կմնա նախորդ շաբաթվա մակարդակում՝ 230 հազար:
3․ Անգլիայի բանկը տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 5% տարեկան մակարդակում:
4․ ԱՄՆ-ի երկրորդային անշարժ գույքի շուկայում օգոստոսին վաճառքները կազմել են 3.86 միլիոն (+2.5% ամսական հաշվարկով), մինչդեռ վերլուծաբանները կանխատեսում էին 3.92 միլիոն:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը շարունակում է բարձրանալ և ներկայումս կազմում է $2,597.9 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները հինգշաբթի օրը բարձրացել են: Brent նավթի գինը կազմում է $74.8 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $71.9:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ TotalEnergies-ը երկարաձգել է հեղուկ բնական գազի (LNG) մատակարարման պայմանագիրը China National Offshore Oil Corporation-ի հետ մինչև 2034 թվականը: Մատակարարումները կուղղվեն անմիջապես Չինաստան:
2․ Մամուլի տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսի վերջի դրությամբ Xiaomi-ն զբաղեցրել է երկրորդ տեղը համաշխարհային սմարթֆոնների վաճառքի ծավալներով: 2024 թվականի առաջին կիսամյակում Xiaomi-ի վաճառքները աճել են 22%-ով։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․