Ճանապարհային խախտումների համար նվազեցված տուգանքներ՝ էլ․ ծանուցման միջոցով
Լուրեր |
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ 20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։
«Roadpolice.am համակարգում արդեն գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 49.560 քաղաքացի։
Ուշադրություն. 20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: Անհրաժեշտ է ծանուցվել էլեկտրոնային փոստի հաստատումով, որպեսզի վճարման ենթակա տուգանքի գումարը ավտոմատ նվազի 20 տոկոսով:
Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը։
Անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ ոստիկանության առցանց հարթակ՝ roadpolice.am համակարգ։ Օրինակ, սեղմելով «Մուտք» կոճակը՝ հայտնվում եք «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում, որտեղ երևում են ձեր տրանսպորտային միջոցների տվյալները։
Հաջորդ քայլով սեղմելով «Ծանուցումներ» ենթաբաժինը՝ լրացնում եք էլ. փոստի հասցեն, որպեսզի բաժանորդագրվեք և էլ. փոստի միջոցով ծանուցվեք կատարված իրավախախտումների մասին։
Էլ. փոստի հասցեն լրացնելով և «Կատարել» կոճակը սեղմելով՝ տեսնում եք «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը։
Հաջորդիվ մուտք եք գործում էլ. փոստ և անցնում sms@roadpolice էլ. հասցեից ստացված հղումով ու հաստատում այն։ Հաստատելուց հետո կրկին կհայտնվեք roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում, որտեղ արդեն կանաչ նշանի միջոցով կտեսնեք, որ էլեկտրոնային ծանուցման համար Ձեր գրանցումը հաջողությամբ կատարվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԿԲ-ն հաստատել է 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը
2026/05/08/ 14:02 -
Հորմուզի «թակարդը». թվեր և փաստեր
2026/05/08/ 12:18 -
Կասեցվել է լցակայանի շահագործումը
2026/05/08/ 12:16 -
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել օրենքի շրջանակներում (տեսանյութ)
2026/05/08/ 12:13 -
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ
2026/05/08/ 12:10 -
Brent-ը կրկին հատեց 100 դոլարի սահմանը
2026/05/08/ 12:08 -
Տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը. ՊԵԿ
2026/05/08/ 12:05 -
Երբ ճամփորդությունը սկսվում է ճիշտ քարտից
2026/05/08/ 11:41 -
Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները
2026/05/08/ 11:35 -
Գրեթե բոլոր գերատեսչություններում վերացվեց հանրային ծառայության 65 տարեկանի շեմը. ԱՍՀ
2026/05/08/ 11:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․