Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Լյուքս դասի ապրանքանիշ Burberry-ի բաժնետոմսերը նվազել են, երբ ընկերությունը հայտնել է շահույթի նվազման և գործադիր տնօրենի փոփոխման մասին: Մեծ Բրիտանիայում տեղակայված ընկերության բաժնետոմսերը իջել են 16.9%-ով՝ հասնելով 9.91 ԱՄՆ դոլարի. դա 2010 թվականից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է:
Burberry-ն հայտարարել է նաև,որ գործադիր տնօրենի պաշտոնում Michael Kors-ի նախկին ղեկավար Ջոշուա Շուլմանը կփոխարինի ներկայիս տնօրենին: Հրապարակման մեջ նորաձևության հսկան ֆինանսական տարվա արդյունքները անվանել է «հիասթափեցնող» և նախազգուշացրել, որ լյուքս դասի ապրանքների շուկան սպասվածից ավելի բարդ տարի կունենա:
Google-ի մայր Alphabet-ը մոտ 23 միլիարդ դոլարով կիբերանվտանգության ստարտափ Wiz-ին գնելու գործարք է սկսել: Հաջողելու դեպքում գործարքը կլինի Google-ի երբևէ ունեցած ամենամեծ ձեռքբերումը և կխթանի ամպային հաշվողական բիզնեսը, որը զիջում է Amazon.com-ին և Microsoft-ին:Wiz-ը ամպային անվտանգության ասպարեզում ամենաարագ զարգացող նորաստեղծ ընկերություններից մեկն է, որն ուներ 1 միլիարդ դոլարի ֆինանսավորում և ստարտափը գնահատվում էր 12 միլիարդ դոլար: 2023 թվականին այն արդեն ուներ 350 մլն դոլարի տարեկան եկամուտ: 2022 թվականին Google-ը 5.4 միլիարդ դոլարով ձեռք է բերել նաև կիբերանվտանգության Mandiat ընկերությունը, որը ճանաչված է ամբողջ աշխարհում՝ պետական համակարգչային հաքերային հարձակումները հայտնաբերելու և արձագանքելու իր հմտությամբ:
Ուոլ Սթրիթի կիսահաղորդչային ինդեքսը կորցրել է ավելի քան 500 միլիարդ դոլար` գրանցելով վատագույն արդյունքը 2020 թվականից ի վեր, քանի որ ԱՄՆ-ը կիսահաղորդչային տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումներ է մշակում Չինաստանի նկատմամբ:Չիպերի արտադրության համար սարքավորումներ մատակարարող հոլանդական ASML Holding-ի՝ ԱՄՆ-ում ցուցակված բաժնետոմսերը անկում են ապրել 13%-ով, Nvidia-ն էժանացել է գրեթե 7%-ով՝ կորցնելով ավելի քան 200 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիա: Ավելի փոքր մրցակներ AMD-ն ու Arm-ն էժանացել են մոտ 10%-ով։ Micron-ն ընկել է 6%-ով, իսկ Broadcom-ը՝ 8%-ով։
Միաժամանակ, ԱՄՆ-ում գործող ընկերությունները զգալիորեն շահել են. GlobalFoundries-ն աճել է մոտ 7%-ով, իսկ Intel-ը՝ 0.35%-ով: Ըստ վերլուծաբանների, այս աշխարհաքաղաքական իրավիճակում Intel-ը կարող է առավելություն ունենալ, քանի որ մի քանի նոր գործարան է կառուցում ԱՄՆ-ում:
Nokia Corp-ը հայտնել է 2024 թվականի ֆինանսական երկրորդ եռամսյակի զուտ վաճառքի անկման մասին՝ 18% նախորդ տարվա համեմատ:Եռամսյակային վաճառքները ցածր են 2015 թվականից ի վեր՝ պայմանավորված բջջային ցանցի արդիականացման մեջ կատարված քիչ ներդրումներով։
Ցանցային ենթակառուցվածքի վաճառքները տարեկան կտրվածքով նվազել են 11%-ով` պայմանավորված ցածր պահանջարկով:
Բջջային ցանցի վաճառքները նվազել են 24%-ով՝ պայմանավորված Հնդկաստանում վաճառքի ցածր ցուցանիշով:
Հունիսին Nokia-ն 2.3 միլիարդ դոլար է ներդրել AI-ի վրա հիմնված տվյալների կենտրոնների ծառայությունների վրա ՝ ձեռք բերելով Infinera-ն: Բացի այդ, Nokia-ն նախատեսում է իր՝ ստորջրյա մալուխային բիզնես Alcatel Submarine Networks-ը վաճառել Ֆրանսիայի կառավարությանը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հուլիսի 19-ի դրությամբ կազմել է 3.6 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․