2023-ի անսպասելի ձեռքբերումները՝ Մհեր Գրիգորյանի գրասենյակից
Լուրեր |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը ներկայացրել է փոխվարչապետի կողմից համակարգվող աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև զեկուցել հաշվետու տարում նախարարական կոմիտեների, խորհուրդների և հանձնաժողովների շրջանակում կատարված աշխատանքները:
Հաջորդիվ փոխվարչապետի խորհրդականները ներկայացրել են հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության և միջազգային տնտեսական ինտեգրման գործընթացների ուղղությամբ արձանագրված առաջընթացը:
Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում աշխատանքներ են տարվել ռազմավարական պլանավորման, թվայնացման գործընթացների համակարգման և ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:
Գրասենյակի կողմից ապահովվել է մշակվող ռազմավարական փաստաթղթերի որակի վերահսկողությունը և դրանց փոխներդաշնակեցումը: Միաժամանակ, միջազգային ստանդարտներին համապատասխան մշակվել է ռազմավարական կառավարման նոր համակարգ և մեկնարկել են վերջինիս ներդրման աշխատանքները, որոնց արդյունքում ռազմավարական կառավարումը կդառնա առավել արդյունավետ:
Թվայնացման գործընթացների համակարգումն ապահովել է փոխվարչապետի նախագահությամբ գործող Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը: Հաշվետվության ընթացքում ներկայացվել են հանրային ծառայությունների թվայնացման և որակի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ ազգային նույնականացման համակարգի ներդրման առաջընթացը, «կյանքի փորձառության» տրամաբանությամբ հանրությանը մատուցվող ծառայությունների թվայնացումը:
Հաշվետվության ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության շրջանակներում 2023 թվականին արձանագրված զարգացումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Միավորված ազգերի կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված աշխատանքներին:
Վարչապետին զեկուցվել են նաև Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման առաջընթացը, ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված հինգ ուղենիշներով իրականացվող միջոցառումների ընթացքը և ձեռքբերված պայմանավորվածությունները:
Զեկուցվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև փոխվարչապետի համանախագահությամբ գործող միջկառավարական հանձնաժողովների գործունեության ընթացքը:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտային ռազմավարությունների իրականացման մշտադիտարկումը, միջազգային գործընկերների կողմից իրականացվող ծրագրերի համադրումը ՀՀ կառավարության ծրագրերի հետ և այլ հարցերի հետ կապված տվել կոնկրետ հանձնարարականներ: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 4-ի կարևոր լուրերը
2026/03/04/ 19:19 -
Բազմաշերտ մտածողություն․ հաջող բիզնեսների հիմնական առավելությունը
2026/03/04/ 18:23 -
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների փոփոխություն չկա
2026/03/04/ 18:16 -
ՌԴ-ում նոր օրենքներ կգործեն միգրանտների համար․ ինչ է սպասվում այնտեղ աշխատող հայերին
2026/03/04/ 17:51 -
ՀՀ-ին նվիրաբերված Starlink-ի 100 նոր տերմինալ արդեն Հայաստանում է
2026/03/04/ 17:05 -
Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է նոր հոգևոր առաջնորդի ընտրության գործընթացը
2026/03/04/ 16:32 -
Թել Ավիվի օդանավակայանը տարհանման չվերթներ կսկսի ընդունել մարտի 5-ից
2026/03/04/ 16:31 -
IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելությունները
2026/03/04/ 16:22 -
Apple-ը լուրջ խնդիրներ ունի․ ինչու է ընկերության AI ռազմավարությունը ճաքեր տալիս
2026/03/04/ 15:54 -
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. ՀՀ վարչապետ
2026/03/04/ 15:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով