Ներդրումային ոլորտն այսօր 20.04.2024. Cube Invest
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Հինգշաբթի օրվա արդունքների համաձայն՝ Dow Jones Industrial Average ինդեսքը աճել է 0,6%-ով հասնելով մինչև 37775,38 միավորի, S&P 500 ինդեքսը նվազել է 0,27%-ով հասնելով մինչև 5011,12 միավորի։ S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները այսօր նվազում են 0,64%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 2,53%-ով հասնելով 37090,50 միավորի, կորեական KOSPI-ն նվազում է 1,64%-ով հասնելով մինչև 2591,55 միավորի, չինական Shanghai Composite-ը փոքր-ինչ նվազել է 0,21%-ով հասնելով մինչև 3067,94 միավորի։
Մակրոէկոնոմիկա
1․ ԱՄՆ-ում երկրորդական բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը մարտ ամսվա արդյունքների համաձայն նվազել է 4,3% Ա/Ա և կազմել 4,19 մլն՝ ակնկալվող 4,20 մլն-ի փոխարեն։
2․ Ֆիլադելֆիայի FED-ի արտադրական ակտիվության ինդեքսը 2024 թվականի ապրիլին կազմել է 15,5 միավոր՝ ակնկալվող 1,5 միավորի փոխարեն։ Անցյալ ամիս ցուցանիշը կազմել էր 3,4 միավոր։
3․ԱՄՆ-ում գործազրկության նպաստի նախնական հայցերի թիվը շաբաթվա ընթացքում չի փոխվել և կազմել է 212 հազար, ինչը կանխատեսվածից լավ է։ Շուկան ակնկալում էր աննշան աճ՝ մինչև 215 հազար։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկին 0,10%-ով աճ է ցուցադրում և մեկ ունիցայի դիմաց վաճառվում $2381-ից բարձր։ Հինգշաբթի օրվա արդյունքների համաձայն նավթային գնանշումները նվազում են։ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $87-ից ցածր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $82,6:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Հիշողության չիպեր արտադրող ամերիկյան Micron Technology Inc.-ը $6,1 մլն-ի պետական սուբսիդիաներ կստանա Նյու Յորքում և Այդահոյում արտադրական օբյեկտներ կառուցելու համար։ Միջոցները կհատկացվեն Chips and Science Act.-ի օրենքների շրջանակում, որը նախատեսում է $52 մլրդ-ի ներդնումներ կատարել երկրի ներսում կիսահաղորդչային բաղադրիչների արտադրության զարգացման համար։
2․ Նեթֆլիքսը հրապարակել է սպասվածից ավելի լավ հաշվետվություն։ Եկամուտը կազմել է $9,4 մլրդ, սպասվող $9,3 մլրդ-ի փոխարեն։
Cube InvestՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 15-ի կարևոր լուրերը
2026/03/15/ 22:00 -
2025-ի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ տվյալներ
2026/03/15/ 10:56 -
Մարտի 14-ի կարևոր լուրերը
2026/03/14/ 21:59 -
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին