ABNews

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

Լուրեր | 2026/09/28 16:16

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում որոշում է ընդունվել 2029 թվականի ԱՊՀ մարզական խաղերն անցկացնել Հայաստանում:

  • Որոշմամբ՝ Երևանին կշնորհվի «ԱՊՀ սպորտային մայրաքաղաք–2029» կարգավիճակը:

Մանրամասները. Նիստին, որին մասնակցել են ԱՊՀ 9 պետությունների ներկայացուցիչներ, Հայաստանը ներկայացրել է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը:

  • Մարզական խաղերի շրջանակում Հայաստանում կանցկացվի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը։

Նախապատմությունը. Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական քաղաքն արժանանում է նման կարգավիճակի:

  • 2024 թվականին Գյումրին հռչակվել էր ԱՊՀ սպորտի մայրաքաղաք և հյուրընկալել ոլորտային խորհրդի համաժողովը:

ԱՊՀ մարզական խաղերի նպատակն է ամրապնդել մարզական կապերը մասնակից պետությունների միջև, նպաստել ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու տարբեր մարզաձևերի հանրահռչակմանը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը