ABNews

2026թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 18․7%-ով

Լուրեր | 2026/08/12 10:06

2026թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 18․7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 30,831.9 հազար լիտր հանքային ջուր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 30,831.9 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 18․7%-ով։

Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 28%-ով և կազմել 42,235.6 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 24․5%-ով և կազմել 87,073.6 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 10․2%-ով՝ կազմելով 9,696.7 հազար լիտր։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը