2026–ին կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը. ֆինանսների նախարար
Լուրեր |
Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը:
ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթ համահունչ 26 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25–ին, կառավարության նիստում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիյանը՝ ներկայացնելով 2026 թվականի բյուջեի նախագիծը։
«Դրանց արդյունքում մի թիվս այլ թիրախների կապահովվի հետևյալ առանցքային թիրախների իրագործումը.
Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը:
«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով 2026 թվականին նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու է նախագծման և կառուցման աշխատանքները, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռք բերումն ու պայմանագրերի սպասարկումը:
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների, նախնական և միջին մասնագիտական արտադպրոցական ուսումնական հաստատությունների, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, մանկավարժական աշխատողների ատեստավորման արդյունքում կապահովվի վերջիններիս աշխատավարձերի աճը:
Կշարունակվի դպրոցների և մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները, ապահովելով նաև նրանց հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։
Կիրականացվեն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, միջին նորոգման, ամառային և ձմեռային պահպանման, ինչպես նաև թունելների և կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքները՝ 66.2 միլիարդ դրամի շրջանակներում։
Կշարունակվի ջրային պաշարների մակերևույթային հոսքի կառավարման նպատակով ջրամբարաշինության ծրագրերը, որի արդյունքում կապահովվի ջրային ռեսուրսների պաշարի ավելացումը և ջրային հոսքերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը»,–ասաց նա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․