2026 թվականի հունիսն ու հուլիսը Արևմտյան Եվրոպայում դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ ամիսներն են եղել։ Այս ժամանակահատվածում միջին ջերմաստիճանը կազմել է +21,62 ℃, ինչը 2,79 ℃-ով բարձր է 1991-2020 թվականների հունիսի միջին ցուցանիշից, հայտնել է կլիմայի փոփոխության եվրոպական Copernicus ծառայությունը։
Մայիսից ի վեր Արևմտյան Եվրոպայում գրանցվել է շոգ եղանակի չորս ալիք, ինչը տվյալ տարածաշրջանի համար անսովոր շատ է։
Բացի այդ, հուլիսին համաշխարհային օվկիանոսը, բացառությամբ բևեռային շրջանների, տաքացել է մինչև ռեկորդային ցուցանիշներ, հայտնում է KNA գործակալությունը։ Պատճառներից մեկը Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածում «Էլ Նինյո» բնական երևույթն է, որը, ըստ կանխատեսումների, առաջիկա ամիսներին կուժեղանա, փոխանցում է DW-ն։
Հարավային և հյուսիսային լայնությունների 60-րդ աստիճանների միջև ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը հուլիսին կազմել է +20,96 ℃։ Նախորդ ռեկորդը՝ +20,89 ℃, գրանցվել էր 2023 թվականին։


