ABNews

2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով ՀՀ է մտել 6,580 տոննա հացահատիկ

Լուրեր | 2026/01/09 06:46

2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով ՀՀ է մտել 6,580 տոննա հացահատիկ

Ճանապարհին է գտնվում 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք:

2025 թվականին Ադրբեջանի տարածքով երկաթուղային փոխադրման միջոցով Հայաստան է ներմուծվել 6580 տոննա հացահատիկ։ Տվյալ խմբաքանակից 1000 տոննան եղել է ղազախական, իսկ 5580 տոննան՝ ռուսական ծագման։ Նույն երթուղով Հայաստան է մտել նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։ Տվյալները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է ներմուծվել 8485 տոննա ռուսական հացահատիկ, ևս 4103 տոննա գտնվում է ճանապարհին։ Միաժամանակ ճանապարհին է գտնվում 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, իսկ 1500 տոննան՝ դիզելվառելիք։

Նախարարության ներկայացմամբ՝ ակնկալվում է բենզինի և դիզելվառելիքի գնի նվազում մինչև 80 դրամով մեկ լիտրի հաշվով՝ նախորդ ամսվա գների համեմատ։

Տվյալ զարգացումների ֆոնին նավթամթերք իրացնող այլ ընկերություններ նույնպես սկսել են վերանայել գնային քաղաքականությունը՝ գների նվազման ուղղությամբ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը