2025-ի հունվար-օգոստոսին շինարարությունն աճել է 20 տոկոսով. ՊԵԿ նախագահ
Լուրեր |
2025-ի հունվար-օգոստոսին շինարարությունն աճել է 20 տոկոսով. ՊԵԿ նախագահ
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը։
«Խոսքը հիփոթեքային վարկի վճարման տոկոսների գումարի վերադարձի միջոցառման գծով միջոցների ավելացման անհրաժեշտության մասին է»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«2025 թվականի հունվարի 1-ից, գիտենք բոլորս, ուժի մեջ են մտել հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի սահմանափակումները, և այդ սահմանափակումները, ի լրումն պատմական դինամիկայի, բերել են մի իրավիճակի, որ շահառուների թվաքանակը ավելացել է կտրուկ հատկապես 2024 թվականի վերջին, երբ որ արդեն պետական բյուջեն ընդունված էր։
2024 թվականին մոտ 50 հազար շահառու ենք ունեցել։ Այս տարի արդեն՝ 62 հազար, այսինքն՝ 12 հազարով շահառուների թվաքանակը աճել է, և շահառուների թվաքանակի աճով պայմանավորված՝ տարվա ընթացքում անհրաժեշտություն է եղել գումարների միջեռամսյակային վերաբաշխումներ անել: Մասնավորապես, 2025 թվականի բյուջեով 84 մլրդ ենք նախատեսած եղել, և այդ 84 մլրդ-ից արդեն հունվար-սեպտեմբեր ամիսներին 70 մլրդ ծախսել ենք։ Դա ավելի մեծ է, քան ամբողջ անցած տարվա ընթացքում. անցած տարի ունեցել ենք 69 մլրդ:
Հիմա այս միտումները հաշվի առնելով՝ պատշաճ միջոցներ ունենալու և այս ծրագրից օգտվող մեր քաղաքացիներին պատշաճ աջակցելու համար անհրաժեշտություն կա ևս 12.6 մլրդ դրամով ավելացնելու մեր տարեկան ծրագիրը, որը առաջարկում ենք կատարել պետական բյուջեի առանձին ծրագրի խնայողությունների հաշվին։ Դրա արդյունքում տարվա վերջում կհասնենք մոտ 100 մլրդ դրամի, ավելի կոնկրետ՝ 97 մլրդ-ի: Դա նշանակում է, որ կանխատեվում է այս պահին մոտ 28 մլրդ դրամով ավելացում 2024 թվականի համեմատ: Նմանատիպ աճ երբևէ չի գրանցվել այս ծրագրի մեկնարկից ի վեր»,- ասաց ՊԵԿ նախագահը։
«Եկեք արձանագրենք, որ կառուցապատման ոլորտում այսքան ծավալ ստվերից դուրս է եկել»,- նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ոլորտն էապես խթանված է, և երևի թե միակ ոլորտն է, որ այս պահին բավական բարձր աճ ունի: Հունվար-օգոստոսով եթե նայենք՝ շինարարությունը 20 տոկոսով աճել է։ Եվ մեր հարկային վճարումների մեջ եթե նայենք, առանցքային ոլորտներից է, խոշոր հարկ վճարող: Ինչ վերաբերում է ապագա միտումներին, այս պահի կանխատեսումներով՝ առաջիկա մեկ-երկու տարին աճի թրենդ կունենանք, որից հետո սահմանափակումների ֆոնին կվերադառնա բնականոն համակարգեր»,- ասաց Էդուարդ Հակոբյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/28 22:00
Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/11/28 20:20
Նոյեմբերի 28-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2025/11/28 19:14
Նոր բաժին Idram&IDBank-ում
Idram&IDBank-ում արդեն շոփինգի հնարավորություն կա:
-
Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
2025/11/28/ 22:00 -
Նոյեմբերի 28-ի կարևոր լուրերը
2025/11/28/ 20:20 -
Նոր բաժին Idram&IDBank-ում
2025/11/28/ 19:14 -
ՀԹՀԱ անդամ թարգմանիչները մասնակցել են ՄԱԿԲՀ-ի ԳՀԲ թեմայով դասընթացին
2025/11/28/ 19:12 -
Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
2025/11/28/ 19:08 -
Ինչպես առաջնորդել, երբ ամեն ինչ ավելի ու ավելի է անկառավարելի դառնում
2025/11/28/ 19:00 -
Ի՞նչ պետք է իմանալ թվային աշխատանքային պայմանագրի մասին
2025/11/28/ 17:50 -
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2025/11/28/ 17:03 -
Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
2025/11/28/ 16:47 -
ԱրարատԲանկը մասնակցել է Լյուբլյանայում կայացած Social Impact Award 2025 գագաթնաժողովին
2025/11/28/ 16:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․
Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում «գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» ArtCompany-ի, AR-GO Realty-ի և EFES Insurance ապահովագրականի շնորհիվ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․