2025-ին Հայաստանում սննդային թունավորումների դեպքերի թիվը կտրուկ նվազել է
Լուրեր |
2025 թվականին կայացվել է նաև վարչական տուգանք նշանակելու վերաբերյալ 1455 որոշում
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արձանագրվել է սննդային թունավորման 21 դեպք, որոնց հետևանքով տուժել է 64 մարդ։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է հանրային սննդի օբյեկտներում։ Տվյալները ներկայացվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում։
Համեմատության համար նշվել է, որ նախորդ տարում միայն 5 ամսվա ընթացքում արձանագրվել էր 77 սննդային թունավորման դեպք։ Դրանցից 14-ը պայմանավորված էին բոտուլիզմով, 2-ը՝ ստաֆիլակոկով, 5-ը՝ այլ մանրէային չճշտված սննդով, իսկ 56 դեպք կապված էր սնկերի օգտագործման հետ։ Այս համեմատությունը ցույց է տալիս դեպքերի թվի զգալի նվազում 2025 թվականին։
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի տվյալներով՝ 2025 թվականին գրանցված թունավորումների հիմնական պատճառները եղել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումը և խաչաձև աղտոտվածությունը։ Ամենախոշոր դեպքը գրանցվել է մեկ շաուրմայանոցում, որտեղ թունավորվել է 12 մարդ, մինչդեռ մյուս դեպքերում տուժածների թիվը կազմել է 1–2 անձ։
Տեսչական մարմինը կարևորում է կանխարգելման գործիքների ուժեղացումը։ Այդ համատեքստում նշվել է, որ 2026 թվականից ՍԱՏՄ-ում կգործի HACCP համակարգը (Վտանգի աղբյուրների վերլուծություն և կրիտիկական կետերի հսկում), որը նախատեսված է սննդային ռիսկերի համակարգային վերահսկման համար։
Արտադրական գործունեությունների կասեցումների մասով 2025 թվականին գրանցվել է աճ։ Ընդհանուր առմամբ կայացվել է 200 կասեցման որոշում, որոնցից 131-ը վերացվել են տարվա ընթացքում, իսկ մնացածը տարվա ավարտին եղել են ընթացքի մեջ։ Կասեցումների 101 դեպք արձանագրվել է ոչ պլանային ստուգումների և մշտադիտարկումների արդյունքում, այդ թվում՝ քաղաքացիների բողոքների հիման վրա։
2025 թվականին կայացվել է նաև վարչական տուգանք նշանակելու վերաբերյալ 1455 որոշում՝ ավելի քան 339 մլն դրամ ընդհանուր գումարով։ Տարեվերջի դրությամբ գանձվել է շուրջ 270 մլն դրամ։ Նախորդ երկու տարիների համեմատ այս ցուցանիշը զգալի աճ է արձանագրել, ինչը, ըստ տեսչական մարմնի, պայմանավորված է վերահսկողության ծավալի ընդլայնմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․