2025-ին համաշխարհային պարենային ապրանքների գները միջինում աճել են 4.3%-ով
Լուրեր |
Մսի գների ինդեքսը դեկտեմբերին նվազել է 1.3%-ով
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ, FAO) տվյալներով՝ 2025 թվականին համաշխարհային պարենային ապրանքների գների ինդեքսը միջինում կազմել է 127.2 միավոր, ինչը 4.3%-ով բարձր է 2024 թվականի միջին ցուցանիշից։
Միևնույն ժամանակ, դեկտեմբերին գրանցվել է ամսական նվազում։ FAO-ի պարենային ապրանքների գների ինդեքսը դեկտեմբերին կազմել է 124.3 միավոր, ինչը 0.6%-ով ցածր է նոյեմբերից և 2.3%-ով ցածր՝ նախորդ տարվա նույն ամսից։ Նվազումը պայմանավորված է կաթնամթերքի, մսի և բուսական յուղերի գների անկմամբ, որը գերազանցել է հացահատիկի և շաքարի գների աճը։
Հացահատիկային մշակաբույսեր
Դեկտեմբերին հացահատիկի գների ինդեքսն աճել է 1.7%-ով՝ Սևծովյան տարածաշրջանից ցորենի արտահանման անորոշությունների, եգիպտացորենի կայուն պահանջարկի և բրնձի բոլոր տեսակների թանկացման ֆոնին։ Սակայն ամբողջ 2025 թվականին հացահատիկի գները միջինում եղել են 4.9%-ով ցածր, քան 2024-ին՝ երրորդ անընդմեջ տարեկան անկմամբ։ Բրնձի գների ինդեքսը տարեկան կտրվածքով նվազել է 35.2%-ով՝ պայմանավորված արտահանման առատ առաջարկով և մրցակցության ուժեղացմամբ։
Բուսական յուղեր
Դեկտեմբերին բուսական յուղերի գները նվազել են 0.2%-ով՝ հասնելով վերջին վեց ամիսների նվազագույն մակարդակին։ Սակայն ամբողջ տարվա ընթացքում այս խմբի ինդեքսը միջինում աճել է 17.1%-ով, ինչը վերջին երեք տարիների ամենաբարձր ցուցանիշն է և պայմանավորված է համաշխարհային մատակարարումների սահմանափակմամբ։
Միս
Մսի գների ինդեքսը դեկտեմբերին նվազել է 1.3%-ով, սակայն մնացել է 3.4%-ով բարձր նախորդ տարվա նույն ամսից։ Տարեկան միջինում մսի գները աճել են 5.1%-ով, ինչը կապվում է համաշխարհային պահանջարկի, կենդանիների հիվանդությունների և աշխարհաքաղաքական անորոշությունների հետ։
Կաթնամթերք
Կաթնամթերքի գների ինդեքսը դեկտեմբերին նվազել է 4.4%-ով՝ հիմնականում Եվրոպայում կարագի գների անկման պատճառով։ Այնուամենայնիվ, 2025 թվականի ընթացքում կարագի գները միջինում եղել են 13.2%-ով բարձր, քան 2024-ին՝ բարձր ներմուծման պահանջարկի և տարվա սկզբին սահմանափակ մատակարարումների պայմաններում։
Շաքար
Շաքարի գների ինդեքսը դեկտեմբերին աճել է 2.4%-ով, սակայն տարեկան կտրվածքով նվազել է 17%-ով՝ հասնելով 2020 թվականից ի վեր ամենացածր միջին մակարդակին։ Նվազումը պայմանավորված է արտահանման առատ հնարավորություններով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/14 20:00
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/14 19:19
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
2026/04/14/ 20:00 -
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
2026/04/14/ 19:19 -
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03 -
Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
2026/04/14/ 17:01 -
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
2026/04/14/ 16:58 -
Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
2026/04/14/ 16:56 -
Ոստիկանները կանխել են շնամարտը
2026/04/14/ 16:54 -
Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
2026/04/14/ 16:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․