2025թ.-ի դեկտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
Լուրեր |
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները։
Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։
Դեկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 32․5 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 105 գործարք՝ շուրջ 29 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 328 %-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կնքվել է 1504 գործարք, մոտ 13,3 մլրդ ՀՀ դրամ ծավալով, դեկտեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 167 կորպորատիվ պարտատոմսերով։
Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ շուրջ 467 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 217 %-ով, իսկ կապիտալիզացիան՝ 6.29 %-ով*։ Բաժնետոմսերով կնքվել է 190 գործարք։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4 մլրդ ՀՀ դրամ: Դեկտեմբեր ամսին կնքվել է 37 ռեպո գործարք։
Զամբյուղային ռեպո հարթակում դեկտեմբեր ամսվա ընթաքում կնքվել է 5 գործարք՝ մոտ 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։
Դեկտեմբերին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 4 գործարք՝ շուրջ 877 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 381-381.40 դրամ միջակայքում, առաջարկը՝ 381․25-381.75 դրամի միջակայքում։ Կնքված գործարքների միջին գինը կազմել է 381.35 դրամ։
Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:
*Հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում կապիտալիզացիայի հաշվարկում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ունենք տարբերություններ․ այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․