Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2025թ.-ի օգոստոսին
ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 6,842,445 մլն
ՀՀ դրամ (6․8 տրիլիոն)։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել
է 933,464 մլն-ով կամ 15․8%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,553,946 մլն
դրամ, իսկ ռեզիդենտներինը 5,288,499 մլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների 65․5%-ը կամ 3,462,486 մլն դրամը բաժին
է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. օգոստոսի վերջի համեմատ
աճել է 24․2%-ով։
Ավանդների 34․5%-ը կամ 1,826,013 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով
ավանդներին, որոնց ծավալը 2024թ. օգոստոսի վերջի համեմատ աճել է 2․7%-ով։

