2025-ի անցած 8 ամսում 12-ամսյա գնաճը ձևավորվել է նպատակային ցուցանիշից որոշակի բարձր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 3,6 տոկոս. ԿԲ նախագահ
Լուրեր |
Խորհրդարանը քննարկում է ՀՀ ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Հիմնական զեկուցող, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ տարեկան հաղորդումը ներառում է երկու փաստաթուղթ՝ 2025 թվականի 1-ին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումը և 2024 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումը:
Անդրադառնալով 2024-ի զարգացումներին՝ ԿԲ նախագահը ներկայացրեց այն մակրոտնտեսական միջավայրը, որն ընկած է բանկի կառուցած մակրոտնտեսական սցենարների և 2025-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում:
Ըստ Գալստյանի՝ 2024-ին Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված գերազանցապես ծառայությունների, շինարարության և առևտրի ոլորտներում արձանագրված բարձր աճերով:
«Այդուհանդերձ, երկրորդ կիսամյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի դանդաղում, և տնտեսական աճը մոտեցել է գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ 2024 թվականի համար կազմելով 5,9 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում համախառն պահանջարկը ճշգրտվել է, մոտեցել իր կայուն մակարդակին»,- հայտնեց ԿԲ նախագահը:
Նրա խոսքով՝ տասներկուամսյա գնաճը 2024-ի տարեվերջին կազմել է 1,5 տոկոս, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 0,9 տոկոս:
«Կցանկանայի ընդգծել այն փաստը, որ 2025-ից մենք գնաճի նպատակային ցուցանիշը իջեցրել ենք 4 տոկոսից 3 տոկոսի»,- նշեց նա:
Անդրադառնալով 2025 թվականի դրամավարկային քաղաքականության հեռանկարներին՝ ասաց՝ 2025-ի սկզբից Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակի շուրջ, իսկ վերջին ամիսներին դիտվում է նաև աճի արագացման միտումներ:
«Տարվա ընթացքում տնտեսական աճին շարունակել է մեծապես նպաստել նաև շինարարության ճյուղի բարձր աճը: Այնուամենայնիվ, տարեսկզբից արձանագրված տնտեսական աճի բարձր տատանողականությունը կրում է որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ»,- ասաց Գալստյանը՝ նկատելով, որ, միաժամանակ, խթանման ռիսկերը պահպանվում են:
«Այս զարգացումների պարագայում 2025-ի համար տարբեր կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 4,9-5,3 տոկոս միջակայքում, թեև վերջին ամիսներին զարգացումները տարվա արդյունքում ավելի բարձր աճի ձևավորման ազդակներ են պարունակում: Բնականաբար, ստեղծված իրավիճակը լի է մեծ անորոշություններով և ռիսկերով»,- նշեց ԿԲ նախագահը:
Ներկայացնելով այս տարվա սկզբին ձևավորված գնաճային միջավայրը՝ Գալստյանը հայտնեց՝ 2025-ի անցած 8 ամսում 12-ամսյա գնաճը ձևավորվել է նպատակային ցուցանիշից որոշակի բարձր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 3,6 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենի և առանձին տատանողական բաղադրիչների գների աճով:
«Տարեսկզբին սպասումներին համահունչ են աճել նաև կարգավորվող ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպորտի սակագները: Այս ամենին զուգահեռ՝ հիմնարար գնաճի տեսանկյունից հարաբերական կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ վերջին ամիսներին ձևավորվելով 2-2,5 տոկոսի շրջանակում: Այս պայմաններում գնաճային սպասումները ևս շարունակել են նվազել՝ մոտենալով թիրախային մակարդակին, որին նպաստել է երկար ժամամակ պահպանվող կայուն գնաճային միջավայրը:
Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ ֆինանսական շուկաների մասնակիցների կողմից 2025-ի համար 12-ամսյա գնաճը գնահատվում է 3 տոկոսի շրջակայքում»,- տեղեկացրեց նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․