Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին
Լուրեր |
Իդրամ ընկերությունը, կարևորելով ոչ միայն ֆինանսական գրագիտությունը, այլ կրթությունն առհասարակ, սկսել է համագործակցել «Զարթնիր» կրթական հասարակական կազմակերպության հետ, որը Հայաստանի տարբեր դպրոցներին ապահովում է գեղարվեստական գրականության նմուշներով։
Օրերս «Զարթնիր»-ի և Իդրամի աշխատակիցները Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում էին, որին, ի թիվս 5 այլ դպրոցների, Իդրամի ֆինանսավորմամբ տրամադրվել են գեղարվեստական գրքեր։
Իդրամ ընկերության սոցիալական պատասխանատվության ծրագրերի պատասխանատու Մանե Գասպարյանի խոսքով՝ ընկերությունը կարևորում է այս համագործակցությունը․
«Կենդանի գրքի հետ շփումը բոլորովին այլ մշակույթ է, մեզ համար կարեւոր է ունենալ գրագետ սերունդ եւ մենք լիահույս ենք, որ նախաձեռնությունը կնպաստի ավելի ընթերցող ու զարգացած սերունդ ունենալուն։ Ի դեպ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իդրամ Ջունիորը ստեղծվել է երեխաների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով, այսօր դպրոցում ենք պատմելու հավելվածի մասին եւ հուշելու երեխաներին, թե ինչ է առհասարակ պետք իմանալ ֆինանսական ոլորտում անվտանգ լինելու համար»։
«Զարթնիր» կրթական հասարակական կազմակերպությունն այս ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամողջ տարածքում, կարևորում հատկապես մարզային դպրոցներին որակյալ գրականությամբ ապահովելու հարցը։ Կազմակերպության գործառնական տնօրեն Լիլիթ Պողոսյանն իր խոսքում նշեց թիրախային մի քանի նպատակներ, որոնք արդյունավետ կերպով իրականություն դարձան Իդրամի հետ համագործակցության արդյունքում։
https://youtu.be/ewfLJ8vzaoo
Վերջինիս խոսքով՝ ստացած ֆինանսավորման շնորհիվ՝ հաջողվեց ավելի շատ ընթերցասեր աշակերտներ կցել ծրագրին, գնել գրքեր, ուղարկել դպրոցներ։ Կարևորեց նաև ծրագրի ֆինասական գրագիտության բաղադրիչը։
Ի դեպ՝ Idram Junior հավելվածի ներսում դպրոցականները կգտնեն նաեւ ֆինանսական կրթության Junius խաղը։
Նախագծի ամփոփիչ միջոցառմանը Իդրամի աշխատակիցները տեղում աշակերտների հետ ֆինանսական գրագիտության ու խնայելու կարևորության մասին դաս- քննարկում անցկացրեցին։
Ծրագրի մասնակից և արդեն «Զարթնիր» կրթական հասարակական կազմակերպության կամավոր Թեւոս Սարգսյանը կիսվեց իր տպավորություններով ու բարձր գնահատեց <<Զարթնիր-ի և Idram-ի համագործակցությունը։
Կենդանի գրքի հետ շփման այս հետաքրքիր տանդեմն ու հագեցած կրթական ծրագիրը նոր սերնդի համար յուրահատուկ հարթակ է՝ գրականությանն ավելի մոտ լինելու և գիրքը կյանքի կարևոր ուղեկից դարձնելու համար։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Որքան գումար է հատկացվել Հայաստանում գինու մրցույթ անցկացնելու համար․ 5 կարևոր լուր՝ Կառավարությունից
2026/05/07/ 16:05 -
«Աստված ձեզ դատավոր». Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից
2026/05/07/ 14:56 -
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն