Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
Եվրոպական կենտրոնական բանկն այս տարի արդեն երրորդ անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 3.25%: ԵԿԲ-ն տեղեկացրել է նաև, որ գնաճն իր թիրախային մակարդակին կհասնի 2025թ.-ի 2-րդ կեսին։
Apple-ի բաժնետոմսերը արհեստական բանականությամբ աշխատող Iphone-ների շնորհիվ ընկերության շահույթի աճի վերաբերյալ դրական սպասումների ֆոնին 2․7% աճ են գրանցել և հասել ռեկորդային՝ 237.49 դոլարի՝ ամրապնդելով ընկերության դիրքերը որպես աշխարհի խոշորագույն ընկերություն, որի շուկայական արժեքը 3.6 տրիլիոն ԱՄՆ դոլար է։
Չինաստանում տարվա երրորդ եռամսյակում գրանցվել է 2023թ.-ից ի վեր ամենափոքր տնտեսական աճը՝ 4.6%: Թեև սպառման և արտադրության ցուցանիշները գերազանցում են կանխատեսումները, անշարժ գույքի շուկայի անկումը շարունակում է մնալ տնտեսության գլխավոր մարտահրավերը։
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվը հոկտեմբերի 12-ին ավարտվող շաբաթվա ընթացքում անսպասելիորեն նվազել է 19,000-ով և կազմել 241,000։ Reuters-ի հարցումների արդյունքներով շաբաթվա համար կանխատեսվում էր 260,000 դիմում։
UBS Global Research-ը բարելավել է S&P 500 ինդեքսի տարեվերջյան արժեքի իր թիրախային ցուցանիշը մինչև 5,850՝ նախապես կանխատեսված 5,600-ի փոխարեն։
Աղբյուր՝ finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․