- Պատրաստվեք զրույցին Նախքան զրույց սկսելը կարեւոր է ուսումնասիրել բոլոր հնարավոր փաստերն ու տեղեկությունները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ լավ նախապատրաստված մարդիկ ավելի հեշտ են ստանում անկեղծ պատասխաններ: Գնահատեք Ձեր հաջողություններն ու թերությունները, խոսեք վստահելի գործընկերների հետ, համեմատեք Ձեր հմտությունները առաջխաղացում ստացած աշխատակիցների հմտությունների հետ:
- Ստեղծեք անկեղծ մթնոլորտ Զրույցի սկզբում ընդգծեք, որ հավատում եք անկեղծությանը և սպասում եք նույնը զրուցակցից: Օրինակ կարող եք ասել. «Ես հավատում եմ, որ իրար վստահելու համար, պետք է անկեղծ լինենք»: Սա զրուցակցին նախապատրաստում է առավել բաց և ազնիվ լինելուն:
- Կառուցեք ջերմ և վստահելի կապ Սկսեք զրույցը դրական և թեթև հարցով ընդհանուր հետաքրքրությունների կամ աշխատանքային հաջողությունների վերաբերյալ: Ցույց տվեք, որ ուշադրությամբ լսում եք զրուցակցին, հարգանքով եք վերաբերվում նրա տեսակետին և ընդհանրապես չեք ընդհատում: Սա ստեղծում է վստահության մթնոլորտ և նվազեցնում պաշտպանողական վարքագիծը:
- Հարցերն ուղղեք խելամտորեն Խուսափեք ընդհանուր կամ չեզոք հարցերից: Փոխարենը, ձևակերպեք ուղղակի հարցեր, որոնք ենթադրում են, որ խնդիր կա: Օրինակ փոխարենը «Ինչպե՞ս է ընթանում թիմի ձևավորումը», հարցրեք «Ի՞նչ մտահոգություններ ունեք ինձ թիմում ընդգրկելու վերաբերյալ»: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս մոտեցումը ավելի շատ հավանականություն ունի բերում անկեղծ պատասխանների:
- Բարդացրեք ստի ճանապարհը Զուցեք ոչ թե մեսինջերներով կամ հեռախոսով, այլ իրար աչքերի մեջ նայելով. տեսողական կոնտակտը բարդացնում է սուտ ասելը: Զրուցակցի մտավոր լարվածությունը բաձրացնելու համար տվեք հարցերը ոչ ժամանակագրական հերթականությամբ. սա ստիպում է զրուցակցին ավելի լարվել ստելիս եւ սխալվել։
ABNews
5 քայլ դեպի ճշմարտությունը. ինչպես հարցերին ստանալ անկեղծ պատասխաններ
Լուրեր | 2025/06/21 06:43

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/20 20:20
Հոկտեմբերի 20-ի կարևոր լուրերը
1. Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԵրևանում պաշտոնապես մեկնարկած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բացման լիագումար նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ:Հանձնառություն. Նախարարը հայտարարել է, որ ստանձնում է այս պատասխանատվությունը բոլոր կողմերին անաչառ ծառայելու և յուրաքանչյուր մասնակցի...

Լուրեր | 2026/10/20 19:19
Հոկտեմբերի 20-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերԱռաջարկվում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարովԱռաջարկվում է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել կենսաթոշակի ու նպաստի քարտերով անկանխիկ գործարքներից մինչև 10,000 դրամ հետվճար տրամադրելու ծրագիրը: Հոկտեմբերի դրությամբ ծրագրից արդեն օգտվել է 572,590 մարդ (միջին ամսական հետվճարը՝ շուրջ 8,150 դրամ):Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8%-ով՝ չն...

Լուրեր | 2026/10/20 17:28
Կիբեռհանցագործության դեմ պայքարն ընդհանուր առաջնահերթություն է ԱՄՆ–ի և Հայաստանի համար. ԱՄն դեսպանություն (տեսանյութ)
Կիբեռհանցագործության դեմ պայքարն ընդհանուր առաջնահերթություն է Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։«Առաջատար տեխնոլոգիաների, մասնագիտացված սարքավորումների և ամերիկյան փորձագիտական աջակցության միջոցով Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները, պայքարելու անդրազգային կիբեռհան...

Լուրեր | 2026/10/20 17:09
2,78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի և Լոռու մարզերում արձանագրել են բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ։Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում «ՄԵՐ ՔԱՐԵՐ» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման իրավունքով իրեն պատկանող «Մարտունու բազալ...

