«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի պլանային տեխնիկական զննման պատճառով հեռարձակումը կդադարեցվի հետևյալ ժամանակահատվածներում․
-
Մայիսի 21-ին, ժամը 06:00-ից մինչև 08:00 — կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը,
-
Մայիսի 22-ին և 23-ին, ժամը 15:00-ից մինչև 16:00 — կդադարեցվի FM ռադիոալիքների հեռարձակումը։
Տվյալ դադարներն ունեն ժամանակավոր բնույթ և պայմանավորված են հեռուստաաշտարակի տեխնիկական վիճակի պլանային զննմամբ։

