Կոնվերս Բանկի հաջողության պատմությունը` Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ» գրքում
Լուրեր |
«Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ն ու Կոնվերս Բանկը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Ստորագրված հուշագրի շրջանակում նախատեսվում է Կոնվերս Բանկի հաջողության պատմությունն ընդգրկել պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի հեղինակած «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքում։
«Ներկայացվելու են Բանկի վերջին երեք տարիներին անցած ճանապարհը և թվային փոխակերպման արդյունքները։ Կոնվերս Բանկը ստեղծել է C360 թվային հարթակը՝ մեր մոբայլ հավելվածի ներքո։ Ուրախ կլինենք գրքի ապագա ընթերցողների հետ կիսվել մեր թիմի անցած մեծ ճանապարհներով»,- նշել է Կոնվերս բանկի մարքեթինգի բաժնի և մոբայլ բանկինգի կրոսֆունկցիոնալ թիմի ղեկավար Սերգեյ Ուսնունցը:
«Ժամանակակից մարքեթինգի հիմունքները»-ը պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի և «Kotler Impact»-ի վերջին համաշխարհային նախաձեռնությունն է, որն ընթանում է աշխարհի 50-ից ավելի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Յուրաքանչյուր երկրի հրատարակությունում տեղ են գտնելու տվյալ երկրում գործունեություն ծավալող լավագույն ընկերությունների հաջողության պատմությունները և նրանց իրականացրած մարքեթինգային ռազմավարությունները: «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս կտեսնի 2025 թվականին՝ հայերենով և անգլերենով:
Միջոցառման ավարտին ամփոփվել են նաև Կոնվերս Բանկի ինստագրամյան էջում հայտարարված մրցույթի արդյունքները: Գիրք նվիրելու տոնին նվիրված մրցույթի շրջանակում անհրաժեշտ էր ընդամենը կիսվել տպավորիչ մարկետինգային քեյսերով: Պատահականության սկզբունքով ընտրված` խաղարկության 5 մասնակցի Amazon-ի նվեր քարտ է շնորհվել: Մյուս մասնակիցները ստացել են խրախուսական նվերներ:
https://youtu.be/WKGVkUwYQ8k
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/06 20:20
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/06 19:19
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19 -
Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումինի խմբաքանակ կտեղափոխվի Հայաստան
2026/05/06/ 18:24 -
ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
2026/05/06/ 18:17 -
Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
2026/05/06/ 17:31 -
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ (տեսանյութ)
2026/05/06/ 17:26 -
«Էպիկական զայրույթ» թե՞ վերջնական խաղաղություն. Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/06/ 17:25 -
Apple-ի «խելացի» ձախողումը. ընկերությունը 250 միլիոն դոլար կվճարի iPhone-ի օգտատերերին՝ AI-ի գովազդային ստի համար
2026/05/06/ 17:22 -
Երկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10
2026/05/06/ 17:21 -
Օդի աղտոտվածության պատկերը Հայաստանում
2026/05/06/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն