2.9 մլրդ դրամ կհատկացրվի 58 կմ ճանապարհների կառուցման, նորոգման համար
Լուրեր |

2025 թվականի ընթացքում 400 կմ ճանապարհ այս պահի դրությամբ նորոգվել է։
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին։
<<Նախատեսվում է Կառավարության միջոցներից 2.9 մլրդ դրամ ուղղել «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի և պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման բնականոն ընթացքն ապահովելու համար։ Առաջարկվող նախագծով միջին նորոգման ճանապարհների նախատեսված ընդհանուր երկարությունը 58 կմ է։ Միաժամանակ ասեմ, որ աշխատանքները տարբեր փուլերում են. դրանց մի մասն արդեն ավարտված է, մյուս մասում մնացել են իրականացվելու գծանշման աշխատանքներ, և օգտվելով առիթից՝ կուզեմ ասել, որ արդեն 2025 թվականի ընթացքում 400 կմ ճանապարհ այս պահի դրությամբ մենք նորոգել, հիմնանորոգել, կառուցել և ավարտել ենք արդեն>>,- նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս տարի 500 կմ ճանապարհը հնարավոր կլինի՞ իրատեսորեն հասցնել։
<<Ամբողջովին, պարոն վարչապետ։ Նախատեսվածից ավելի շուտ կիրականացնենք։ Մենք պլանավորում ենք, որ նոյեմբեր ամսին արդեն կավարտենք աշխատանքները. փաստացի 100 կմ է մնացել, որից մոտավոր 40 կմ-ի ներքին շերտն ամբողջությամբ պատրաստ է։ Դեկտեմբերին ասֆալտ չենք անի>>,- ասաց նախարարը։
<<Իսկապես, ես Հայաստանի ներսում էլ շատ եմ ճամփորդում, և ակնհայտ է, որ մենք ճանապարհային ցանցի որակի էական փոփոխություն ունենք, բայց, իհարկե, այստեղ էլ ընդհանուր առմամբ գալիս է մեր ստանդարտի հարցը և աշխատանքն այնպես կազմակերպելու հարցը, որ մենք վստահ լինենք, որ ունենք մեխանիզմ, որ մեր ճանապարհները չհասնեն այն վիճակի, որ մենք նորից սկսենք այդ վիճակից բերել ավելի լավ վիճակի։ Իմ զգացողությունն այն է, որ որակի հարցում մենք որոշակի փոփոխություն ունենք, բայց նաև մեր տեսադաշտում պետք է լինի ճանապարհային ստանդարտի հարցը, որովհետև որակի առումով, օրինակ, շատ երկրների հետ երբ արդեն համեմատում եմ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների հետ, մենք դեռ չենք հասել ճանապարհաշինության այդ որակին։ Իհարկե, Հյուսիս-հարավի վերջին կտորը բացառություն է>>,- նշեց Փաշինյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/10/23 21:00
Հոկտեմբերի 23-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/10/23 20:20
Հոկտեմբերի 23-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2025/10/23 18:40
Գործարար իրականության նոր քարտեզը. 10 բիզնես ուղղություն, որոնք ձևավորում են հարստությունը

Լուրեր | 2025/10/23 17:33
Իդրամը և աշխարհի առաջատար կրիպտո բորսա ByBit-ը մեկնարկեցին համագործակցությունը

Լուրեր | 2025/10/23 15:47
Կոնվերս Բանկն ու Asia Alliance Bank-ը ռազմավարական համագործակցություն են մեկնարկել
-
Հոկտեմբերի 23-ի բիզնես լուրերը
2025/10/23/ 21:00 -
Հոկտեմբերի 23-ի կարևոր լուրերը
2025/10/23/ 20:20 -
Գործարար իրականության նոր քարտեզը. 10 բիզնես ուղղություն, որոնք ձևավորում են հարստությունը
2025/10/23/ 18:40 -
Իդրամը և աշխարհի առաջատար կրիպտո բորսա ByBit-ը մեկնարկեցին համագործակցությունը
2025/10/23/ 17:33 -
Հայաստանում գործում է ավելի քան 65 հազար կազմակերպություն․ միջին աշխատավարձը՝ 304 հազար դրամ Է
2025/10/23/ 15:50 -
Կոնվերս Բանկն ու Asia Alliance Bank-ը ռազմավարական համագործակցություն են մեկնարկել
2025/10/23/ 15:47 -
CyberDrill Armenia 2025․ Կիբեռանվտանգության միջազգային զորավարժությունը Երևանում
2025/10/23/ 15:05 -
2.9 մլրդ դրամ կհատկացրվի 58 կմ ճանապարհների կառուցման, նորոգման համար
2025/10/23/ 14:09 -
Այս պահին արդեն մթերվել է 211 հազար տոննա խաղող. նախորդ տարի այդ թիվը եղել է 164,2 հազար տոննա. Պապոյան
2025/10/23/ 13:58 -
Գյուղմթերքի արտահանման ծավալն աճել է 13.8 տոկոսով
2025/10/23/ 12:55
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 2025Թ.

«ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ». ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՏԵԿՏԻՎՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՀԵՏ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ SALESFORCE-Ը ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
