Հայաստանի ինտերնետային դինամիկան Կովկասում
Speedtest Global Index-ի վերջին տվյալներով, Հայաստանը Կովկասի տարածաշրջանում բջջային ինտերնետի արագությամբ զբաղեցնում է վերջին տեղը: Տարածաշրջանում առաջատարն Ադրբեջանն է՝ զբաղեցնելով 49-րդ հորիզոնականը, Վրաստանը երկրորդն է՝ 68-րդ տեղում, իսկ Հայաստանը գտնվում է 81-րդ հորիզոնականում: Միևնույն ժամանակ, Հայաստանը Կովկասում առաջատարն է լայնաշերտ ֆիքսված ինտերնետի արագությամբ: Համաշխարհային ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 109-րդը, իսկ Վրաստանը՝ 126-րդը: Հարկ է նշել, որ Հայաստանը մեկ կետով նահանջել է հաստատված լայնաշերտ ինտերնետի արագության համաշխարհային ցուցակում, մինչդեռ Վրաստանն առաջադիմել է մեկ կետով, իսկ Ադրբեջանը՝ 4 կետով: Բջջային ինտերնետի արագության ցուցակում Հայաստանը նահանջել է 6 կետով: Վրաստանը, թեև նախորդ ցուցանիշներով առաջ է Հայաստանից շուրջ 20 տեղով, սակայն նաև նահանջել է 8 կետով: Ադրբեջանը, 49-րդ տեղում լինելով, պահպանել է իր նախորդ դիրքը: Աշխարհում թե՛ բջջային, թե՛ ֆիքսված լայնաշերտ ինտերնետ արագությամբ առաջատարը Արաբական Միացյալ Էմիրություններն են: