Բիզնես Ozon-ում՝ ինչպե՞ս խանութ բացել մարքեթփլեյսում ընդամենը 4 քայլով
Լուրեր |
Առցանց գնումների ժողովրդականությունը Հայաստանում արագ տեմպերով աճում է։ Ակնկալվում է, որ թվային առևտրի շուկան մինչև 2028 թվականը կունենա 1,73 միլիոն օգտվող:
Մարքեթփլեյսները կարևոր դեր են խաղում այս գործընթացում՝ առաջարկելով ամենահարմար ձևաչափը վաճառողի և գնորդի միջև փոխգործակցության համար: 2023 թվականին ԱՊՀ խոշորագույն շուկաներից մեկը՝ Ozon-ը, մուտք գործեց հայկական շուկա՝ 49 միլիոն ակտիվ գնորդների ընդհանուր լսարանով։ Ներկայացնում ենք քայլ առ քայլ ծրագիր նրանց համար, ովքեր ցանկանում են այս հարթակում հաջողակ բիզնես սկսել:
Ozon-ի հիմնական առավելությունը գրագետ մտածված ֆունկցիոնալությունն է: Կարիք չկա ստեղծել ձեր սեփական վեբ կայքը և խթանել այն, ներդնել վճարային համակարգ և կառուցել համալիր լոգիստիկա ամբողջ երկրում և արտերկրում ապրանքներ առաքելու համար: Ozon-ն արդեն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է խանութ բացելու համար։ Ի՞նչ պետք է անեք, որպեսզի սկսեք վաճառել շուկայում:
Քայլ 0. Իրավաբանական անձ։ Մարքեթփլեյսում վաճառելու համար պետք է ունենաք անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կարգավիճակ: Եթե դեռ չունեք, պետք է գրանցեք։ Դրանից հետո կարող եք սկսել աշխատել հարթակում:
Քայլ 1. Ստեղծել անձնական հաշիվ։ Նախ, պետք է ներբեռնել Ozon Seller հավելվածը կամ այցելել Ozon կայքէջ և սեղմել «Դառնալ վաճառող» կոճակը: Այնուհետև լրացնել հայտ, որից հետո համակարգը կառաջարկի ստեղծել խանութ՝ ընտրել ապրանքների անվանումը և հիմնական կատեգորիան: Ամբողջ գործընթացը տևում է ոչ ավելի, քան 15 րոպե։
Գրանցվելուց հետո ձեռնարկատերը հասանելիություն է ստանում անձնական հաշվին և վերլուծական գործիքներին: Ozon-ը տարբեր տվյալներ է տրամադրում վաճառողներին: Օրինակ, կարող եք տեսնել, թե որ ապրանքներն են առավել պահանջված և ինչ են մարդիկ փնտրում և չեն գտնում: Այս տեղեկատվության հիման վրա հեշտ է որոշել, թե ինչ ապրանքներ արժե վաճառել:
Քայլ 2. Ընտրում ենք աշխատանքային սխեման։ Ozon-ի հետ լոգիստիկ տեսանկյունից աշխատելու 3 տարբերակ կա՝ FBO, FBS և RealFBS։ Վաճառողները կարող են ընտրել իրենց հարմար լոգիստիկ տարբերակը կամ համատեղել միանգամից մի քանի մեթոդներ: FBO-ի դեպքում ապրանքները պահվում են Ozon-ի պահեստում։ Մարքեթփլեյսն ինքն է զբաղվում փաթեթավորմամբ և առաքմամբ։ Երևանում տեսակավորման և ֆուլֆիլմենթ կենտրոն է գործում․ պահեստային համակարգը գործում է նաև այլ երկրներում։
Ավելի լավ է ընտրել պահեստայն տարածաշրջանում, որտեղ ապրում է խանութի հիմնական լսարանը. այս կերպ կարող եք զգալիորեն կրճատել առաքման ժամանակը և, հետևաբար, ձեռք բերել մրցակցային առավելություն: FBS-ը ենթադրում է, որ ձեռնարկատերն ապրանքները պահում է տանը և ինքն է փաթեթավորում անում, մինչդեռ մարքեթփլեյսն իր վրա է վերցնում միայն ապրանքները հաճախորդներին հասցնելու գործառույթը:
Եթե դուք ընտրում եք RealFBS-ը, պահեստավորման, փաթեթավորման և առաքման բոլոր դժվարությունները ընկնում են ձեզ վրա: Հաճախ ամենից շատ պահանջարկ ունեցող ապրանքները վաճառվում են FBO սխեմայով, իսկ FBS ընտրում են նոր ապրանքների համար, որոնց պահանջարկը դեռ հայտնի չէ։ Այսպես հիմնական ապրանքների համար խանութի սեփականատիրոջը մնում է միայն վերահսկել պահեստում ապրանքի առկայությունը և ժամանակին մատակարարել, մինչդեռ նոր ապրանքները փորձարկվում են փոքր խմբաքանակներով՝ նախքան Ozon-ի պահեստներ ուղարկելը:
https://youtu.be/xJSJhzcobBc
Քայլ 3. Լրացնում ենք ապրանքների քարտերը։ Ozon-ը վաճառողներին հնարավորություն է տալիս ինքնուրույն սահմանել գները և կառավարել ապրանքի քարտերը իրենց անձնական հաշվում: Ապրանքի էջերի ճիշտ լրացումը Ozon-ում հաջող վաճառքի գրավականն է: Գնորդների ուշադրությունը գրավելու համար առաջին հերթին կարևոր են վառ, բարձրորակ լուսանկարներն ու վիդեո ակնարկները: Անհրաժեշտ է նաև ճիշտ վերնագիր ընտրել, այն պետք է լինի տեղեկատվական և հասկանալի։
Անցնելով ապրանքի քարտին, գնորդը կցանկանա ծանոթանալ դրա բնութագրերին, ուստի հարկավոր է գրել մանրամասն նկարագրություն: Գների և զեղչերի մասին տեղեկությունները, ինչպես նաև գնորդների թողած մեկնաբանությունները սովորաբար օգնում են գնման որոշում կայացնել: Միայն իրական գնորդները կարող են ակնարկներ թողնել, ուստի մարքեթփլեյսից օգտվողները մեծ ուշադրություն են դարձնում մեկնաբանություններին։Կարծիքներին, մեկնաբանություններին և հարցերին ուշադրություն դարձնելը կարևոր խնդիր է, որի մասին չպետք է մոռանաք ձեր խանութը բացելուց հետո:
Ozon-ն օգնում է վաճառողներին հարթակի հետ աշխատելու բոլոր փուլերում, քանի որ մարքեթփլեյսն ամենից շատ է շահագրգռված բոլորի հաջողությամբ: Բացի վերլուծությունից, վաճառողներին հասանելի է Գիտելիքի բազան՝ ցանկացած հարցի պատասխաններով, ինչպես նաև Ozon University-ն՝ հարթակ, որտեղ կարող եքանցնել ինտերակտիվ վերապատրաստման դասընթաց, մասնակցել վեբինարին և լսել հաջողության գաղտնիքներն ավելի փորձառու գործընկերներից։
Քայլ 4. Իրականացնում ենք առաջին վաճառքը բոլոր տվյալները, ներառյալ ապրանքի առկայությունը, լրացնելուց հետո:
Ձեր անձնական հաշվի վերլուծության բաժնում կարող եք հետևել յուրաքանչյուր ապրանքի պահանջարկին: Վաճառքներն ավելացնելու համար լավ կլինի պարբերաբար զեղչեր սահմանել և հարթակում գովազդել ապրանքները: Վիճակագրության համաձայն՝ հարթակի մարքեթինգային գործիքներն օգտագործող վաճառողների շրջանառությունն աճում է միջինը երեք անգամ ավելի արագ, քան դրանք չօգտագործողների մոտ։ Այժմ, երբ հայ վաճառողների շրջանում Ozon-ի ժողովրդականությունը նոր թափ է հավաքում, ժամանակն է գրանցվել կայքում և սկսել առցանց վաճառել: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
Լուրեր | 2026/05/08 16:43
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
Պատասխանը դեռ չենք ստացել:
-
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27 -
Առևտրային «հրադադար». Թրամփի և Ֆոն դեր Լայենի բանակցությունները
2026/05/08/ 17:24 -
Հրապարակվել են ընտրողների ռեգիստրի 30-րդ օրվա տվյալները
2026/05/08/ 16:45 -
ԱՄՆ-ը Իրանից պատասխան է ակնկալում
2026/05/08/ 16:43 -
ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԲ դիվանագիտություն. մրցակցություն և համագործակցություն
2026/05/08/ 16:23 -
Դեպի Երևան թռիչքների զանգվածային չեղարկումներ են
2026/05/08/ 16:19 -
Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
2026/05/08/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․