Վաղվա սպասվող իրադարձություններ
Լուրեր |
???? Ի ՞նչ է սպասվում 01.08.23-ին
⚡️Գիտության և գործարարության օրեր 2023
Օգոստոսի 1-ին՝ ժամը 15-ին, «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիս, որը կկայանա էկոնոմիկայի նախարարությունում (Մ․ Մկրտչյան 5, 3-րդ հարկ)։ Ասուլիսի բանախոսներն են՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, այս տարվա հիմնական բանախոս, խոշոր գիտնական, գրող և փիլիսոփա Նասիմ Թալեբը:
⚡️Վերաֆինանսավորման տոկոսադրույքի ասուլիս
Օգոստոսի 1-ին՝ ժամը 15.30-ին, հրավիրում ենք կենտրոնական բանկ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ասուլիսի լուսաբանմանը (բանախոս՝ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան):
⚡️ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ
Օգոստոսի 1-ին` ժամը 11-ին, ԱԺ 330–րդ դահլիճում տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը:
⚡️«Ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա»-ի բացում
Օգոստոսի 1-ին՝ ժամը 12.30-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա «Ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա»-ի բացման հանդիսավոր արարողությունը:
⚡️Վարդան Պետրոսյանի «Օրորոցային պատվիրան» ներկայացում
Վարդան Պետրոսյանը և «Մշակութամետ» նախաձեռնությունը Մեղրիում են։ Օգոստոսի 1-ին՝ սիրված դերասան Վարդան Պետրոսյանը ժամը 14-16-ը, կհանդիպի տեղի երիտասարդների հետ, կպատասխանի նրանց հարցերին: Ժամը 19-ին կներկայացնի իր նոր՝ «Օրորոցային պատվիրան» ներկայացումը։
⚡️Դեռահասների ԱԿՈՒՄԲ
Օգոստոսի 1-ին՝ ժամը 15:30-ին, սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մեր ամերիկյան անկյան #ԴեռահասներիԱկումբ, որը կվարի Քրիստի Մուրը։ Վայր, որտեղ կարող եք բարելավել Ձեր անգլերենը, իմանալ ավելին ամերիկյան մշակույթի և ապրելակերպի մասին, ձեռք բերել նոր ընկերներ։
⚡️Վիքիհամայնքային հանդիպում
«Վիքիմեդիա Հայաստանը» հրավիրում է և՛ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության անդամներին, և՛ վիքինախագծերով հետաքրքրված ցանկացած վիքիխմբագրի։ Հանդիպումը կկայանա «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում օգոստոսի 1-ին՝ ժամը 19-ին։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43 -
2026-ի փետրվարին հարցվածների 51%-ը կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը․ ՄՀԻ հարցում
2026/03/06/ 12:40 -
ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ. ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 12:20 -
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին Սան Ֆրանցիսկոյում
2026/03/06/ 11:53 -
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Լեո Մեսիի հետ
2026/03/06/ 11:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk