Դեկտեմբերի 19-ի տնտեսական լուրերը
Լուրեր |
2. Սերուցքային կարագի ներմուծման արտոնություն մինչև 2025-ի հունիս
Կառավարության հերթական նիստում ՀՀ տարածք ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշում է կայացվել: Հիմնավորման մեջ նշվել է, որ Հայաստանին հատկացվել է 2000 տոննայի չափով սերուցքային կարագի 0 % մաքսատուրքի դրույքաչափ ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։ Որոշմամբ ՀՀ ներկրվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` 2024 թվականի դեկտեմբերի 24 - ից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը ներառյալ։3. Նոյեմբերին ՀԴՄ խախտումների տուգանքներ
Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ։ Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և մթերային խանութի ոլորտներում։4. Ադրբեջանը կմատակարարի էլեկտրաէներգիա Ռուսաստանին
Վրաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ էլեկտրաէներգիա արտահանել Ադրբեջանից։ Ադրբեջանը պատասխանել է, որ կարող է շտապ օգնություն ցուցաբերել 250-300 ՄՎտ ծավալով։ Վրաստանից էլ արձագանքել են, որ դա կախված է իրավիճակից։ Նախապես չեն կարող խոստանալ, բայց կախված իրավիճակից՝ որոշում կկայացնեն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին արտակարգ իրավիճակների ժամանակ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության հարցով:5. Nissan-ի բաժնետոմսերի 24%-անոց աճը
Ճապոնական Nissan Motor ավտոարտադրողի բաժնետոմսերն աճել են 24%-ով, ինչը վերջին 50 տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշ է։ Միաժամանակ, ընկերության պարտքի բեռը 2026 թվականին կհասնի մոտավորապես 5․6 միլիարդ դոլարի, ինչը կլինի ամենաբարձրը վերջին 30 տարվա ընթացքում: Nissan-ի զուտ շահույթը 2024-ի առաջին կիսամյակում նվազել է 94%-ով։6. Հայաստանը և Հունգարիան տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Հայաստանն ու Հունգարիան տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, դեղագործական արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտ և նյութատեխնիկական ապահովում, գյուղատնտեսություն և անտառատնտեսությունը և այլ ոլորտներ։7. ԱՄՀ կանխատեսումը՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպերի մասին
ԱՄՀ–ն կանխատեսում է, որ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսության աճի տեմպը կդանդաղի մինչև 4․5 տոկոս։ Հայաստանի տնտեսութունը շարունակում է պահպանել դրական հեռանկարը՝ չնայած վերջին տարիների բազմակի ցնցումներին։ Ներքին բարձր պահանջարկի շնորհիվ իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է, որ 2024 թ․ կհասնի 6 տոկոսի և 2025 թ․ ավելի չափավոր կդառնա` հասնելով շուրջ 5 տոկոսի։– նշվում է հիմնադրամի հայտարարության մեջ։8. ԵՄ տնտեսության կառուցվածքային մարտահրավերները
Գերմանիայում և Եվրամիության ինը այլ երկրներում վատ տնտեսական իրավիճակը կարող է բացասական հետևանքներ ունենալ ամբողջ միության համար, նախազգուշացրել է Եվրահանձնաժողովը։ ԵՄ-ն բախվում է կառուցվածքային լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են երկարաժամկետ բարգավաճմանը։ Անհրաժեշտ են շտապ գործողություններ։ Գնահատված ցուցանիշները ներառում են գործազրկության մակարդակը, պարտքի մակարդակը, վարկային հոսքերը և անշարժ գույքի գները: Հանձնաժողովի կարծիքով՝ վերջին տարիների անսովոր բարձր գնաճը, ներառյալ աշխատուժի և գույքի գների աճը, իր ազդեցությունն է թողել ընդհանուր տնտեսական վիճակի վրա: https://youtu.be/LLvT5OvySCoՀետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Որքան գումար է հատկացվել Հայաստանում գինու մրցույթ անցկացնելու համար․ 5 կարևոր լուր՝ Կառավարությունից
2026/05/07/ 16:05 -
«Աստված ձեզ դատավոր». Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից
2026/05/07/ 14:56 -
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն