Ինչպե՞ս են քաղաքական և տնտեսական գործոնները ազդում ինտերնետային ազատության վրա Հայաստանում
Լուրեր |
Վերջին տարիներին Հայաստանում ինտերնետային ազատությունների վիճակը գտնվում է ուշադրության կենտրոնում, և Freedom House-ի կողմից հրապարակված «Ազատությունը համացանցում» զեկույցը կարևոր անդրադարձ է կատարում այս հարցին։
Հայաստանը 2024 թ. զեկույցում դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին՝ հավաքելով 74 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ բարելավում է: Չնայած առցանց միջավայրը բարելավվել է և բաց է եղել առանց կայքերի կամ սոցիալական մեդիայի արգելափակումների, զեկույցը կարևորում է որոշ խնդիրներ, որոնք շարունակում են մտահոգիչ մնալ։
Առցանց միջավայրի բարելավումները և մարտահրավերները
Հայաստանում 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ը առցանց տիրույթը համարվել է բաց, սակայն զեկույցի հեղինակները նշում են, որ որոշ անհատներ կալանավորվել են իշխանություններին քննադատելու համար: Այդկերպ, թեև ինտերնետային ազատությունների առաջընթացը ակնհայտ է, կառավարական ճնշումների և լրտեսական ծրագրերի օգտագործման դեպքերը շարունակում են մնալ սուր խնդիր:Բևեռացված լրատվական լանդշաֆտ
Հայաստանում առցանց տեղեկատվական միջավայրը բնորոշվում է բևեռացվածությամբ և քաղաքական ճնշմամբ։ Freedom House-ը նշում է, որ որոշ լրատվամիջոցներ կախված են քաղաքական ուժերից կամ կուսակցություններից, ինչը սահմանափակում է խմբագրական անկախությունը: Աննա Հակոբյանի ներգրավվածությունը «Հայկական ժամանակ» թերթում, ինչպես նշվում է զեկույցում, առիթ է հանդիսացել հանրային հակասությունների:Լրտեսական ծրագրեր և էլեկտրոնային հսկողություն
Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանում քաղաքացիների առցանց գաղտնիության իրավունքներին։ Կառավարությունը, ըստ Freedom House-ի, օգտագործում է ՌԴ-ից ներմուծված հսկողության տեխնոլոգիաներ, որոնք շարունակում են սպառնալիք հանդիսանալ ՀՀ քաղաքացիների առցանց ազատության համար։ Լրտեսական ծրագրերի կիրառման մասին մի քանի հաղորդումներ լույս են սփռում պետության կողմից կիրառվող էլեկտրոնային հսկողության մեխանիզմների վրա:Ազատ խոսքի իրավունքի սահմանափակումներ
Կառավարության կողմից անօրինական բռնաճնշումները սահմանափակում են խոսքի ազատությունը։ Հատկապես լրագրողներն են հաճախ հայտնվում թիրախում՝ թե՛ առցանց, թե՛ իրական կյանքում: Չնայած «թավշյա հեղափոխությունից» հետո հարձակումների թիվը նվազել է, 2023-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 6 դեպք և այլ ճնշումների 60 դեպք են արձանագրվել։Ազատության ապագան առցանց տիրույթում
Freedom House-ի զեկույցն ընդգծում է, որ թեև Հայաստանը քայլեր է կատարել ինտերնետային ազատությունների ամրապնդման ուղղությամբ, առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են պետական և հասարակական ավելի մեծ ուշադրություն։ Ձերբակալությունները առցանց ելույթների պատճառով, լրտեսական ծրագրերի կիրառումը և լրատվամիջոցների քաղաքական կախվածությունը մնում են Հայաստանի առցանց տիրույթի ազատության հիմնական խոչընդոտներից։ Freedom HouseՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/07 20:20
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/05/07 19:19
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 7-ի կարևոր լուրերը
2026/05/07/ 20:20 -
Մայիսի 7-ի բիզնես լուրերը
2026/05/07/ 19:19 -
Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
2026/05/07/ 18:21 -
Ինչու չի կարելի AI գործակալներին դիտարկել որպես աշխատակիցներ
2026/05/07/ 17:54 -
Հայաստանի արդյունաբերության ոլորտում գների աճ է գրանցվել. վիճակագրություն
2026/05/07/ 17:46 -
Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան քվեարկել հունիսի 7-ին. ԿԸՀ
2026/05/07/ 17:21 -
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․